ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Անդամության կարգ


Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (այսուհետև՝ ԱԵԳՄՄ) անդամ կարող է դառնալ  18 տարին լրացած յուրաքանչյուր ոք, ով ընդունում է ԱԵԳՄՄ-ի կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրագործմանը:

ԱԵԳՄՄ-ի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է ԱԵԳՄՄ-ի խորհրդին կամ նամակ ուղարկում avetiq.hh@gmail.com հասցեով՝ ԱԵԳՄՄ-ի հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանին:

ԱԵԳՄՄ-ի խորհուրդը քննարկում է անդամության մասին դիմումն այն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում և կայացնում որոշում, որի մասին տեղեկացնում է դիմողին: Ընդունելության մասին որոշման ընդունման համար Կազմակերպության խորհուրդը կարող է պահանջել որոշակի փաստաթղթեր: Մերժելու դեպքում ԱԵԳՄՄ-ի խորհուրդը պարտավոր չէ դիմողին ներկայացնել մերժման պատճառները:

Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի համաձայն` խորհրդի որոշմամբ:

Կազմակերպության անդամությունից հեռացնելը կատարվում է խորհրդի` տվյալ անդամին Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշմամբ: Նման որոշում կարող է կայացվել կանոնադրությամբ և Խորհրդի որոշումներով սահմանված պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև Խորհրդի որոշումները չկատարելու դեպքում:

ԱԵԳՄՄ-ն կարող է ունենալ համակիր անդամներ: Կազմակերպության համակիր կարող է լինել Կազմակերպության ծրագրերի իրականացմանը աջակցող 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք:

ԱԵԳՄՄ-ն կարող է սահմանել «Պատվավոր անդամ» և «Հովանավորող անդամ» կոչումներ, որոնք տրվում են Կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացմանն առանձնապես օժանդակող անձանց:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...