ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Խալաթյան Արտաշես Արտավազդի

16114042_611347302404176_7563834288397710932_nԵրևանի պետական համալսարանի ասպիրանտ

Ծնվել է 1987թ. Երևան քաղաքում: 2004թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի «Էլիտա» վարժարանը: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում: 2011թ. իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2012թ. –ից մինչ այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում՝ «Սահմանադրական իրավունք» մասնագիտացմամբ:
2010թ. աշխատել է «Հայինկասացիա»ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
2011-2013թթ. աշխատել է «Մ.Ն.Ա.Ս.»ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
2013-2014թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես մասնագետ-իրավախորհրդատու:
2014-2015թթ. աշխատել է «ԷՅ էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
2015թ. մինչ այժմ աշխատում է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի իրավական հարցերով օգնական:
2017թ. դասավանդում է Երևանի «Մովսես Խորենացի» համալսարանում:
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամ:
Մասնակցել է մի շարք սեմինարների, գիտաժողովների և վերապատարաստման դասընթացների:
11 գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է:

Գիտական հոդվածների ցանկ

1. Սոցիալական կապիտալ, «Օրենք և իրականություն» միջազգային իրավաբանական գիտական հանդես, ապրիլ 2012թ., 4(198)
2. Իսրայելի ժամանակակից իրավական համակարգը, «Օրենք և իրականություն» միջազգային իրավաբանական գիտական հանդես, հունիս 2012թ., 6(200)
3. Կոսովոյի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական նշանակության էությունն ու նշանակությունը, «Օրենք և իրականություն» միջազգային իրավաբանական գիտական հանդես, հուլիս-օգոստոս 2012թ., 7-8(201-202)
4. Կառավարման խորհրդարանական ձևի առանձնահատկությունները սահմանադրական բարեփոխումների համատեքստում, «Արդարադատություն» ամսագիր, 2016թ. Մարտ 1(32),
5. Պետական իշխանության բարձրագույն մարմինների փոխհարաբերակցությունն ու կոնֆլիկտները պետական կառավարման տարբեր ձևերի համատեքստում, «Արդարադատություն» ամսագիր, 2015թ. դեկտեմբերի 4 (31)
6. ՀՀ Նախագահը՝որպես Սահմանադրության երաշխավոր սահմանադրական բարեփոխումների համատեքստում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների 2015թ. նստաշրջանի նյութերի ժողովածու
7. ՀՀ կառավարման համակարգը (ձևը) նախքան 1995թ. Սահմանադրության ընդունումը, «Օրինականություն» ՀՀ դատախազության գիտագործնական և ուսումնամեթոդական հանդես, թիվ 94 2016թ.
8. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության համատեքստում, «ԼՂՀ(Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովի նոյւթերի ժողովածու, 2016թ. սեպտեմբեր
9. ՀՀ խորհրդարանական կառավարման համակարգի կառուցակարգային ռիսկերը և դրանց վերացման ուղիները, «Դատական իշխանություն» ամսագիր, 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր 10-11.208 -209
10. Ընդդիմության խորհրդարանական կարգավիճակի հիմնախնդիրը սահմանադրական բարեփոխումների համատեքստում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների 2016թ. նստաշրջանի նյութերի ժողովածու
11. 1921թ. Մոսկվայի պայմանագրի պատմաիրավական բնույթը. հայացք Հայաստանից, Երևանի պետական մանկավարժական համալսարան, 2017թ.

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...