ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Ուսուցողական դասընթաց երիտասարդների համար

Business training

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հմտությունների ձևավորումը և խթանումն Արցախի երիտասարդության շրջանում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է ուսուցողական դասընթաց: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպվող դասընթացը նախատեսված է 18-35 տարեկան երիտասարդների համար:

Ծրագրի նպատակն է խթանել երիտասարդների շրջանում գործարարությամբ զբաղվելու կարողությունների ձեռքբերմանը, նպաստել տնտեսության այս կամ այն ոլորտում Արցախի երիտասարդների ներգրավվածությանը, ինչպես նաև մասնակիցը դառնալ Արցախի երիտասարդների զբաղվածության խնդրի որոշ չափով լուծմանը:

Դասընթացի թեմաներն են՝

  1. Բիզնեսի գրանցման իրավական գործընթացը:
  2. Բիզնես պլանավորման անհրաժեշտությունը, բիզնեսի կազմակերպման ընդհանուր նկարագիրը:
  3. Մարքեթինգը բիզնեսում:
  4. Բիզնեսի ֆինանսական ցուցանիշների պլանավորման հմտությունները:
  5. Ապրանքանիշի գործածումը բիզնեսում:
  6. Գործարար-բանկ փոխհարաբերությունները:

Դասընթացը տեղի կունենա հունիսի 10-ից 12-ը և հունիսի 17-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում, սկիզբը՝ ժամը 10.00-ին:

Դասընթացը վարելու են տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Եվգենյա Հայրիյանը և բանասիրական գիտությունների թեկնածու Շուշան Ասկարյանը:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել հայտը, լրացնել և ուղարկել aegmm.hk@gmail.com էլ. փոստին:

Դասընթացն անվճար է, տեղերը` սահմանափակ:

Դիմելու վերջնաժամկետն է 2017թ. հունիսի 5-ը:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն անվանական հավաստագրեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 97 25-28-18 հեռախոսահամարով:

 

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...