ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Ստեփանակերտում մեկնարկել է երիտասարդների համար նախատեսված բիզնես թրեյնինգ

Հունիսի 10-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում մեկնարկել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպվող Արցախի երիտասարդության շրջանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հմտությունների ձևավորմանն ու խթանմանը միտված ուսուցողական դասընթացը:

2017-06-10 11.21.50Դասընթացի մասնակից ավելի քան քսանհինգ երիտասարդներ առաջին օրը ծանոթացել են ԱԵԳՄՄ անդամներ, դասընթացավարներ տ.գ.թ., դոցենտ Եվգենյա Հայրիյանի և բ.գ.թ. Շուշան Ասկարյանի  հետ, ապա ԱԵԳՄՄ նախագահ, ի.գ.թ. Ավետիք Հարությունյանը ներկայացրել է դասընթացի նպատակն ու կառուցվածքը, տրամադրվել են ծրագրի շրջանակներում տպագրված «Գործարար ուղեցույց»-ներ: Այնուհետև մասնակիցներն իրենք են ներկայացրել իրենց և դասընթացից ակնկալող արդյունքները:

Նրանցից շատերը բարձր կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողներ են, ովքեր ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկություն ունեն և դասընթացից ակնկալում են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև հմտություներ` բիզնես-գաղափարից մինչև իրականացում ընկած ճանապարհին: Մասնակիցների շրջանում կան նաև սկսնակ գործարարներ, ովքեր դիմել են բիզնեսի ճիշտ կառավարման ժամակակակից մեթոդներին և հնարքներին տեղեկանալու նպատակով:

Սրան հաջորդել է մարկետոլոգ, բիզնես-բլոգեր, «100 բիզնես գաղտնիքներ» բեսթսելլերի հեղինակ Վահագն Դիլբարյանի տեսաուղերձը, որում վերջինս ողջունում է ԱԵԳՄՄ նախաձեռնությունն ու մասնակիցներին կոչ անում ճիշտ օգտագործել ժամանակն ու կյանքի կոչել նպատակային գաղափարներ:

Դասընթացի առաջին մասը վարել է Ա.Հարությունյանը, ով ներկաների ուշադրությունը սևեռեց բիզնեսի գրանցման իրավական գործընթացին, ինչպես նաև անդրադարձավ ինքնազարգացման, ժամանակի ճիշտ կառավարման ու կյանքում հաջողության հասնելու հարցերին: Հաջորդիվ Ե.Հայրիյանն անդրադարձավ բիզնես պլանավորման անհրաժեշտությանն ու բիզնեսի կազմակերպման ընդհանուր նկարագրին:

Հիշեցնենք, որ դասընթացը տևելու է հունիսի 10-ից 12-ը, իսկ հունիսի 17-ին դասընթացն ամփոփվելու է մասնակիցների կողմից մշակված բիզնես-պլանների ներկայացմամբ ու նրանց հավաստագրերի հանձնմամբ:

Անուշ Դոլուխանյան

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...