ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Ամփոփվել են բիզնես թրեյնինգի արդյունքները

Հունիսի 17-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփվել են «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպված բիզնես թրեյնինգի արդյունքները:

 

IMG_7782

Դասընթացի փակման արարողությանը հրավիրված էին ներկայացուցիչներ Ստեփանակերտում գործող բանկերից և հիմնադրամներից, ինչը, ըստ ԱԵԳՄՄ նախագահ, ի.գ.թ. Ավետիք Հարությունյանի, երկուստեք փոխշահավետ հնարավորություն է. մի կողմից, մասնակիցները ներկայացնում են իրենց կողմից մշակված բիզնես-ծրագրերը և, ըստ այդմ, ծանոթանում բանկերի ու հիմնադրամների կողմից ընձեռած հնարավորություններին, մյուս կողմից, բանկը կամ հիմնադրամն առաջարկում է ներկայացված բիզնեսի-ծրագրի ֆինանսավորման իրատեսական գաղափարներ:

Որպես դասընթացի ընթացքում ստացած տեսական և պրակտիկ գիտելիքների հաշվետվություն և ամփոփում, չորս խմբերի բաժանված ArtsakhEco (ընկույզի մուրաբայի արտադրություն), Artsakh Mulberry (թթի օղու արտադրութուն), WineWood (գինու արտադրություն), Read Me (սրճարանային սերվիս) մասնակիցները, համապատասխանաբար ներկայացրել են չորս բիզնես-ծրագրեր, հիմնավորել արտադրության ծրագիրը, ներդրումային պլանը, մարքեթինգային ռազմավարությունը, կատարել եկամտածախսերի կանխատեսում և հաշվարկ, գնահատել ռիսկերը, SWOT վերլուծության ենթարկել իրենց կողմից ներկայացված բիզնես-ծրագրերի թույլ և ուժեղ կողմերը, նախանշել հնարավորություններն ու սպառնալիքները:

Դասընթացի մասնակիցներից շատերը պնդում են, որ դասընթացին մասնակցել են տեսական գիտելիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն մի քանի օրերի ընթացքում ձեռք են բերել այնպիսի հմտություններ, որ հնարավորություն կտան զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Դասընթացի մասնակիցները  բիզնես գաղափարների ներկայացման ժամանակ օգտագործել են բավականին հետաքրքիր ու ժամանակակից մեթոդներ՝ բիզնեսի  կազմակերպման գործընթացն ավելի պրակտիկ ու առարկայական մատուցելու նպատակով։ Մասնակիցները բավականին մեծ ուշադրություն են դարձրել նաև բիզնեսի կազմակերպման մարքեթինգի սկզբունքներին և ներկայացրել իրենց կողմից առաջարկվող բիզնես գաղափարների կյանքի կոչման դեպքում իրականացվելիք մարքեթինգային բազմաբնույթ միջոցառումները։ Խմբային բիզնես գաղափարների ներկայացման ժամանակ մասնակիցների կողմից մանրամասն ներկայացվել են նաև բիզնեսի պլանավորման ֆինանսական ցուցանիշները, բիզնեսի կազմակերպման հիմնական նպատակի՝ շահույթի ձևավորման մեխանիզմներն ու պլանավորման գործընթացը, ինչը ևս փաստել է մասնակիցների կողմից դասընթացի ընթացքում ձեռքբերված հմտությունների մասին։

Դասընթացի վերջում դասընթացավարներ Եվգենյա Հայրիյանը և Շուշան Ասկարյանը մասնակիցներին են հանձնել հավաստագրեր` լիահույս լինելով, որ դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն կլինեն բիզնեսի ոլորտում իրենց նախաձեռնությունների հիմնաքարը: Ընդհանուր առմամբ, դասընթացի ամփոփման ժամանակ զգացվում էր մասնակիցների ոգևորությունն ու խանդավառությունը սեփական բիզնեսի հիմնադրման հարցում։

Անուշ Դոլուխանյան 

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...