ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Կարեն Սարգսյանը` ԱԵԳՄՄ հովանավորող անդամ

Հունիսի 30-ին կայացած ԱԵԳՄՄ հերթական նիստում Կարեն Սարգսյանին շնորհվել է Կազմակերպության «Հովանավորող անդամ» կոչում:

2017-06-30 18.30.51Նիստին մասնակցում էին Կազմակերպության անդամներ և համակիրներ, հրավիրված էր նաև ԱԵԳՄՄ աջակից Կարեն Սարգսյանը:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ԱԵԳՄՄ նախագահ, ի.գ.թ. Ավետիք Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Գրիգորիի Սարգսյանին «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացմանը մեծապես օժանդակելու, Արցախի Հանրապետությունում 2017թ. փետրվարի 28-ին կազմակերպված «Սահմանադրություն և իրավունք» դպրոցականների հանրապետական 1-ին օլիմպիադայի անցկացումը խթանելու և այն հովանավորելու համար ու Կազմակերպության կողմից նրան շնորհել «Հովանավորող անդամ» կոչում` հանձնելով համապատասխան վկայականը:

2017-06-30 18.33.42Կ.Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել ԱԵԳՄՄ-ին ծավալած գործունեության համար և հավաստիացրել, որ պատրաստակամ է հետագայում ևս աջակցել Կազամակերպության հետաքրքիր և նպատակային նախաձեռնությունները: Ա.Հարությունյանի` «Սահմանադրություն և իրավունք» օլիմպիադան ամենամյա դարձնելու գաղափարը ևս ողջունվեց Կ.Սարգսյանի կողմից:

Karen Sargsyan«Շնորհակալություն եմ հայտնում Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորմանն ուշադրության համար և ուզում եմ հավաստիացնել, որ Կազմակերպության գաղափարները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են և մենք մեր հերթին պատրաստակամ ենք աջակցելու ու սատարելու այդ գաղափարների իրականացմանը»,- նշել է Կարեն Սարգսյանը:

2017-06-30 18.39.03Նիստի երկրորդ մասում օրակարգային մի քանի հարցերի վերաբերյալ առաջարկություններով հանդես են եկել Ա.Հարությունյանը և Կազմակերպության մյուս անդամները: Քննարկվել է հատկապես սեպտեմբեր ամսում «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի կազմակերպչական հարցեր, տրվել համապատասխան հանձնարարականներ:

 

Անուշ Դոլուխանյան

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...