ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Կառավարման ակադեմիայի մի խումբ դասախոսներ հանդես են եկել դասախոսություններով

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մի խումբ  դասախոսներ սույն թվականի հուլիսի 14-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նիստերի դահլիճում հանդիպել են Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամների հետ: Հանդիպման ժամանակ դասախոսները հանդես են եկել «Կոնֆլիկտների կառավարում», «Կառավարչական հմտություններ» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմաներով դասախոսություններով:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Ավետիսյանն անդրադարձել է կոնֆլիկտների կառավարման թեմային, ներկայացրել է կոնֆլիկտների դասակարգումը, անդրադարձել սթրեսներին, ներկայացրել դրանց հաղթահարման եղանակները:

2017-07-14 18.37.42Տիգրան Կիրակոսյանն անդրադարձել  է աշխատանքի արդյունավետ բաժանման էությանը, խոսել է աշխատող-գործատու կապի առաջացման ու ամրապնդման դերակատարության մասին, ներկայացրել աշխատանքի կազմակերպման և աշխատանքի գնահատման մեթոդաբանությունը:

2017-07-14 19.07.00

Քաղաքագիտության թեկնածու Մերի Մարգարյանն էլ անդրադարձել է խմբային և թիմային աշխատանքին, ներկայացրել է լիդերների տեսությունը և տիպաբանությունը:

2017-07-14 19.49.17Հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում, ԱԵԳՄՄ անդամները ստացել են իրենց հուզող և հետաքրքրող հարցերի պատասխանները: Հանդիպման ընթացքում շեշտադրումը դրված էր այն կարևորագույն գաղափարի վրա, որ ամենամեծը մարդկային կապիտալն է, չէ՞ որ ամեն ինչ սկսվում է մարդու գաղափարից, ընթանում է գաղափարը կյանքի կոչելով, այն նպատակամիտված արարքների վերածելով և ավարտվում կատարված աշխատանքը գնահատելով:

2017-07-14 20.19.48Հանդիպման ավարտին ԱԵԳՄՄ նախագահ, ի.գ.թ. Ավետիք Հարությունյանը Կազմակերպության անունից շնորհակալություն  հայտնել բանախոսներին` հետաքրքիր ու օգտակար դասախոսությունների համար և հույս հայտնել, որ, իր տեսակի մեջ լինելով համագործակցության առաջին գործնական քայլը, այն հետագայում ևս կկրի շարունակական բնույթ ու լավ հարթակ կհանդիսանա նորանոր գիտելիքներ ձեռք բերելու համար:

Լուսինե Բարխուդարյան

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...