ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Գրիգորյան Անի Հայկի

Ani Grigoryan

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ

Ծնվել է 1986թ. դեկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:

1994-2004թթ. հաճախել է Աշտարակի Ն.Սիսակյանի անվան №5 միջնակարգ դպրոցը:

2004-2008թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերենի բաժնում, իսկ 2008-2010թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում:

2010-2011թթ. դասախոսել է Երևանի Հյուսիսային համալսարանում գործնական անգլերեն և թարգմանության տեսություն:

2011-2013թթ. աշխատել է ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային ուսումնասիրությունների կենտրոնում որպես կրտսեր գիտաշխատող: Զուգահեռ ընդգրկվել է «Լույս» հիմնադրամի ծրագրում որպես կամավոր, աշխատել է որպես  հոդվածագիր հիմնականում սոցիալական մեդիայի բնագավառում:

2012թ.-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների բաժնի հեռակա ասպիրանտուրա:

2015թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին հետազոտնական այցով մեկնել է Ֆրիբուրգի համալսարան ԿԱՇՑ(ASCN) կարճաժամկետ դրամաշնորհի շրջանակներում:

2017թ. մայիս-հունիս ամիսներին ընդգրկվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում որպես կրտսեր դրամաշնորհառու: Այստեղ իրականացնում է անհատական հետազոտական ծրագիր Հայաստանի հանրապետության քաղաքական համակարգի և քաղաքացիների բարեկեցության փոխկապակցվածության վերաբերյալ՝ օգտվելով Կովկասյան Բարոմետր հետազոտական ռեսուրսներից SPSS վիճակագրական վերլուծության միջոցով:

Ներկայում աշխատում է ՀՀ ԳԱԱ-ում որպես միջազգային գծով պատասխանատու: Մասնակցել է տարատեսակ միջազգային սեմինարների, գիտաժողովների և աշխատաժողովների:

Ամուսնացած չէ:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...