ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Լավագույն դիրքապահ Արմեն Թառոյան. «Դիրքապահներով պատրաստ ենք արժանի հակահարված հասցնել հակառակորդին»

«ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ»

Պաշտպանության բանակի գնդապետ Կ.Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերից մեկում մեր այցելության պահին դիրքապահի պարտականությունները կատարում էր շարքային Արմեն Թառոյանը: Շարքային Արմեն Թառոյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 3-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության և առայսօր ծառայում է նույն զորամասում:

ARMENՍտորաբաժանման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Արմեն Բարխուդարյանի բնորոշմամբ, զինծառայության առաջին օրերից շարքային Թառոյանը դրական կողմերով է աչքի ընկել, հանդես բերելով կարգապահություն, գիտելիքները խորացնելու պատրաստակամություն և օրինակելի վարք: Այս ամենը նրան ավելի շատ են օգնում դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում, երբ բոլոր միջոցներն ու հնարավորություններն օգտագործելով պետք է կատարել առաջադրված մարտական խնդիրը:

Հանգստի համար նախատեսված ժամանակահատվածն օգտագործելով` զինծառայության և հայրենքի պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ նրա հետ զրուցեցինք հենց դիրքի կացարանում:

«Զինծառայության ընթացքում հաջողության հասնելու հիմնական գրավականն, իմ կարծիքով, նվիրվածությունն է քեզ վստահված գործին, պատասխանատվության զգացումն ու սերն առ Հայրենիք: Երբ հասկանում և գիտակցում ես քո գործի կարևորությունը, ինքնըստինքյան պարտավորված ես զգում բարեխղճորեն կատարել պարտականություններդ: Մենք այնպիսի երկրի հարևանությամբ ենք ապրում, որ մշտապես պետք է պատրաստ լինենք նրա սպառնալիքներին դիմակայելու համար»,- նկատեց շարքային Արմեն Թառոյանը:

Բավական ժամանակ է, ինչ Արմենը մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կազմում անմիջականորեն ներգրավված է հայրենիքի պաշտպանությանը և այս ընթացքում բավականին փորձ ու գիտելիքներ է ձեռք բերել, որոնք յուրաքանչյուր զինծառայողի անհրաժեշտ են դիրքապահի պարտականությունները կատարելիս: Եվ ոչ միայն:

«Դիրքապահի պարտականությունների կատարման նախապայմանը զգոնությունն է, որը խստագույնս պետք է պահպանել թե՛ ցերեկային, թե՛ գիշերային հերթապահության ժամերին: Պետք է գիտակցել, թե ինչի համար ենք այստեղ գտնվում և թե ինչ կարող է լինել, եթե պարտականությունները կատարենք թերի: Երկրորդ կարևոր հանգամանքն անվտանգության կանոնների պահպանումն է, մանավանդ` հակառակորդի կողմից իրականացվող դիպուկահարային պատերազմի պայմաններում: Եվ, իհարկե, միմյանց նկատմամբ հարգալից ու ընկերական վերաբերմունքը, որը ցանկացած դժվարություն հաղթահարելու համար կարևոր դեր է կատարում:

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել,  որ զինծառայության ընթացքում ձեռք բերած զինվորական գիտելիքներն ու փորձը մեզ անհրաժեշտ են ոչ միայն երկու տարվա համար, այլև ողջ կյանքի: Դրա մասին են վկայում անցած տարվա ապրիլյան իրադարձությունները, երբ հակառակորդի դեմն առնելու համար ոտքի կանգնեց ողջ ժողովուրդը: Այսինքն՝ երկու տարվա զինծառայությունը մեզ` երիտասարդներիս համար ոչ միայն լավագույն հնարավորություն է հայրենիքի հանդեպ մեր սուրբ պարտքը կատարելու, այլև ռազմական գործին հավուր պատշաճի տիրապետելու համար, որովհետև տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը  հային հաճախակի է պարտադրում զենք վերցնելու»,- իրավացիորեն նկատեց շարքային Թառոյանը` շեշտելով, որ կուտակած փորձն ու պատրաստակամությունն օգտագործելով, դիրքապահներով պատրաստ են հակառակորդին արժանի հակահարված հասցնել:

Նշենք, որ «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության  կողմից` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...