ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Նոր բիզնես` շնորհիվ ԱԵԳՄՄ-ի կազմակերպած բիզնես թրեյնինգի

Ճարտար քաղաքում ես միշտ զգացել եմ գրքերի պակաս ու բավականին երկար ժամանակ ինձ մտահոգում էր այն փաստը, թե ինչու մենք չունենք գրախանութ:

Ու այն հարցից` իսկ ինչուu ինքս չստեղծեմ այն, ծնվեց գաղափարը: Ուզում էի ստեղծել մի անկյուն, ուր կհամատեղվեին հաճելին, օգտակարը ու պահանջվածը:

MariannaԳաղափարn ավելի շատ  նման էր մեծ ցանկության, քան  իրագործելի նպատակի. ես ունեի  գաղափար, որի նկատմամբ սկզբնական շրջանում  վճռականություն  չէի ցուցաբերում:

Հունիսի   10-17-ը   մասնակցել եմ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ  կազմակերպված  բիզնես թրեյնինգին, թրեյնինգ, որը ճակատագրական նշանակություն ունեցավ ինձ համար:

Դասընթացը տվեց ինձ ամենակարևորը` մոտիվացիա: Դասընթացն  ինձ սովորեցրեց գնահատել սեփական գաղափարները, հաղթահարել սահմանափակության կարծրատիպը, լինել նախաձեռնող ու նպատակամետ:

Ուրախությամբ հայտնում եմ, որ դասընթացի ավարտից դեռ մի քանի օր չանցած ես արդեն ձեռնամուղ եմ եղել իմ բիզնես գաղափարի իրագործմանը` Ճարտարում գրախանութի բացմանը : Եվ ահա օգոստոսի 6-ին բացվեց «Տիեզերք» գրախանութը: Սպասումներս արդարացան` գաղափարը շատ ողջունվեց, ճարտարցիների մեծ մասը  ոգևորված է:

Գրախանութի  բացումը անհրաժեշտություն էր ու սպասված:

Գրախանությում առկա են բազմաժանր գրքեր, գրենական պիտույքներ, մանկական ճանաչողական խաղալիքներ, իսկ գներն էլ մատչելի են:

TiezerqԳրախանութն  ունի  իր  ֆեյսբուքյան  էջը: Տիեզերքն ընդունում է  պատվերներ (օնլայն, հեռախոսով, կա նաև viber-ի հնարավորություն, կամ էլ պարզապես այցելելով Տիեզերք) ու իրականացնում անվճար  առաքում ք.Ստեփանակերտ: Տիեզերքում առկա են որոշ գրքեր, որոնք անվճար տրամադրվում են` սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով:

Համոզված եմ ` հմուտ ու արհեստավարժ դասընթացավարներ Ավետիք Հարությունյանի, Եվգենյա Հայրիյանի և Շուշան Ասկարյանի, ինչպես նաև հայտնի մարկետոլոգ Վահագն Դիլբարյանի փոխանցած գիտելիքները, փորձն ու  խորհուրդներն  ինձ շատ կօգնեն  հաջողության հասնելու ճանապարհին:

Մարիաննա Խաչատրյան

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...