ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի

(14-17 սեպտեմբերի 2017թ., Արցախ (ԼՂՀ), ք. Ստեփանակերտ)

Մենք` «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի մասնակիցներս,

հավատարիմ մնալով մեր որդեգրած ուղղությանը և վերահաստատելով 2016թ. սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում կայացած «Արցախի 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովի ժամանակ հնչեցված հայտարարությունը,

առաջնորդվելով`

  • տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայուն անվտանգության ապահովման գերակա նպատակներով,
  • աշխարհի բոլոր ժողովուրդների և ազգերի միջև խաղաղ ու ստեղծագործ համագոյակցության հրամայականով,
  • ժողովուրդների՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անբեկանելի իրավունքի նկատմամբ անխախտ հավատով`

ընդունում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը նպաստելու է`

  • մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության առավել համալիր և արդյունավետ կառուցակարգերի ձևավորմանն ու զարգացմանը,
  • մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային կառուցակարգերի ապահովմանը,
  • Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորված ապահովմանը,
  • Արցախի Հանրապետության քաղաքացիների լիարժեք ինքնադրսևորման ապահովմանը:

Կոչ ենք անում`

  • Միջազգային հանրությանը, այդ թվում` ԵԱՀԿ համանախագահող երկրներին՝ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ,
  • Ադրբեջանին` անսալ միջազգային հանրության առջև ստանձնած վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու պարտականությունը և նստել բանակցային սեղանի շուրջ` Արցախի հարցի վերջնական և արդարացի կարգավորման համար,
  • Հայկական կազմակերպություններին` ուղղելու իրենց ջանքերն Արցախի միջազգային ճանաչման համար:

ք.Ստեփանակերտ

16.09.2017թ.

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի մասնակիցներ

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...