ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Կարապետյան Ռոման Գագիկի

պատմական գիտությունների թեկնածու

Roman Karapetyan_pictureԾնվել է 1987թ. փետրվարի 1-ին ՀՀ քաղաք Թալինում: 1993-2000թթ. սովորել է Թալինի թիվ 1 միջն. դպրոցում, 2000-2003թթ.՝ Թալինի բնագիտամաթեմատիկական ակադեմիական վարժարանում:

2003-2007թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն մասնագիտության բակալավրի ծրագրում:

2007-2009թթ. գերազանցությամբ սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրում:

2009-2012թթ. սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտական ծրագրում: 2012թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև հարաբերությունները 1998-2008թթ.» թեմայով՝ ստանալով «միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2012 թվականից առ այսօր դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում:

2016 թվականից առ այսօր համագործակցում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ՝ որպես տարածաշրջանային քաղաքական գործընթացների վերաբերյալ վերլուծաբան:

2012-2015թթ. աշխատել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում՝ որպես միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ:

Մասնակցել է Հայաստանում, Արցախում և արտասահմանյան երկրներում կազմակերպված բազմաթիվ միջազգային գիտաժողովների, սեմինարների:

Հեղինակ է շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների, ավելի քան մեկ տասնյակ գիտա-վերլուծական հրապարակումների:

Հայաստանի պատմագետների միության անդամ է:

Ամուսնացած չէ:

Գիտական հոդվածների ցանկ

  1. Հայ-վրացական համագործակցությունը տարածաշրջանային ծրագրերի և կազմակերպությունների շրջանակներում, «Բանբեր Երևանի համալսարանի», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն» 135.6, Երևան 2011թ.
  2. Վրաստանի հայ համայնքը և նրանում առկա խնդիրների արծարծումները հայ-վրացական միջպետական հարաբերություններում, «Օրենք և իրականություն», հունվար 2012թ., հ. 1 (195)
  3. Տնտեսական գործոնը որպես հայ-վրացական հարաբերությունների կարևոր ուղղություն (1998 – 2008), «Բանբեր Երևանի համալսարանի», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն» 136.6, Երևան 2012թ.
  4. Ցեղասպանությունների կանխարգելման հիմնախնդիրը ժամանակակից միջազգային հարաբերություններում, «Եվրոպական Ակադեմիա», 5(1), Երևան 2014թ.
  5. Տարածքային հակամարտությունները և փոխադարձ չեզոքության պահպանման հարցը Հայաստան-Վրաստան երկխոսության օրակարգում, «21-րդ դար», 2 (66), 2016թ․
  6. Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում, «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածու, Ստեփանակերտ 2016թ.
  7. Իրան-Հայաստան-Վրաստան առանցքով համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները, «Իրան-Հայաստան-Վրաստան. խաղաղ հարևանության և զարգացման տեսլականներ» միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութեր, Երևան 2016թ.
  8. Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ընդլայնվող համագործակցությունը, «21-րդ դար», 2 (72), Երևան 2017թ․
Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...