ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

ԱԵԳՄՄ անդամ Գրիգոր Բալասանյանը մասնակցել է Մոսկվայում կայացած միջոցառմանը

FB_IMG_1511347893149ԱԵԳՄՄ անդամ, պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանը 2017թ. նոյեմբերի 15-ից 21-ը գտնվում էր Մոսկվայում, որտեղ մասնակցել է Գորչակովի անվան ֆոնդի կողմից կազմակերպված «Երկխոսություն հանուն ապագայի 2017» միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցում էր 53 մասնակից մոտ 20 երկրից, որոնց աշխարհագրությունն ընդգրկում էր Արևմտյան Եվրոպայից մինչև Չինաստան։ Մասնակիցները հանդիպում ունեցան ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովի հետ, և առաջին ձեռքից ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները` կապված ՌԴ արտաքին քաղաքականության հետ։ Բացի այդ, ՌԴ-ում հայտնի քաղաքագետներ և վերլուծաբաններ հանդես եկան դասախոսություններով` նվիրված ՌԴ ժամանակակից արտաքին քաղաքականությանը և ՌԴ-Արևմուտք հարաբերություններին։

FB_IMG_1511183404014

 

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...