ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

ԱԵԳՄՄ-ն 3 տարեկան է

Ուղիղ 3 տարի առաջ` 2015թ. հունվարի 13-ին, Ավետիք Հարությունյանի և Սիրանուշ Պետիկյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում» հասարակական կազմակերպությունը (ԱԵԳՄՄ)` նպատակ ունենալով միավորել Արցախի երիտասարդ գիտնականներին և մասնագետներին, նպաստել նրանց գիտական և ստեղծագործական զարգացմանը, ձևավորել նրանց մասնագիտական աճի համար բարենպաստ մթնոլորտ, աջակցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միջազգային ինտեգրմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Արցախի հասարակական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:

Անցած տարիների ընթացքում Կազմակերպությունն Արցախում իրականացրել է մի շարք գիտակրթական ու ռազմահայրենասիրական ծրագրեր, մասնավորապես`

  1. «Գիտության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարներն Արցախի երիտասարդության շրջանում» խորագրով կլոր սեղան (21.03.2015թ.):
  2. Մեծ Հայրենականին արցախցիների մասնակցության մասին պատմող «70-ամյա հաղթանակի վկաները» ֆիլմի նկարահանում (շնորհանդեսը` 05.05.2015թ.):
  3. «Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» ուսուցողական դասընթացների շարք, որին մասնակցել են մոտ 30 երիտասարդներ, իսկ դրա շրջանակներում տպագրվել է «Իրավագիտակից երիտասարդ» տեղեկատվական գրքույկը (24.03-02.04.2016թ.):
  4. «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» թեմայով 1-ին միջազգային երիտասարդական գիտաժողով, որին մասնակցել են Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից ժամանած պրոֆեսորներ և երիտասարդ գիտնականներ (77 մասնակից): Արդյունքներն ամփոփվել են գիտաժողովի նյութերի ժողովածուում (15-18.09.2016թ.):
  5. «Սահմանադրություն և իրավունք» դպրոցականների հանրապետական 1-ին օլիմպիադա, որին մասնակցել են Ստեփանակերտի և Արցախի շրջկենտրոնների թվով 55 աշակերտներ: Հաղթողներն ու բարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցները պարգևատրվել են Օլիմպիադայի հովանավոր Կարեն Սարգսյանի կողմից (28.02.2017թ.):
  6. «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հմտությունների ձևավորումը և խթանումն Արցախի երիտասարդության շրջանում» ուսուցողական դասընթացների շարք, որին մասնակցել են մոտ 20 երիտասարդներ, որոնցից մեկն արդեն սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Դասընթացի շրջանակներում տպագրվել է «Գործարար ուղեցույց» ձեռնարկը (10-17.06.2017թ.):
  7. «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով, որին մասնակցել են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից ժամանած պրոֆեսորներ և երիտասարդ գիտնականներ (63 մասնակից): Արդյունքներն ամփոփվել են գիտաժողովի նյութերի ժողովածուում (14-17.09.2017թ.):
  8. «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ռազմահայրենասիրական ծրագիր, որի շրջանակներում տպագրված գրքում ներկայացված են Արցախի պաշտպանության բանակի 32 ժամկետային զինծառայողների հետ հարցազրույցները` նրանց անցած մարտական ուղու և զինծառայության վերաբերյալ ունեցած դիտարկումների մասին (01.04-31.10.2017թ.):

Կազմակերպությունը մեծապես նպաստել է նրան, որպեսզի Արցախում և Հայաստանում գիտությամբ զբաղվող երիտասարդներն ավելի մոտիկից ճանաչեն իրար, տարբեր ձևաչափերով համագործակցեն իրար հետ, ինչպես նաև փոխանակվեն գիտական տեղեկատվությամբ:

Անցած 3 տարիների ընթացքում ԱԵԳՄՄ-ի անդամները մասնակցել են Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս կազմակերպված միջազգային գիտաժողովների և հանդես եկել զեկույցներով: Կազմակերպության անդամները տպագրել են 1 տասնյակից ավելի գիտական աշխատություններ:

2016թ. փետրվարից գործում է ԱԵԳՄՄ-ի կայքը` www.aegmm.org, որտեղ տեղադրվում է Կազմակերպության գործունեության ու իրականացրած ծրագրերի մասին տեղեկատվություն:

2017թ. փետրվարի 24-ին Կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացել է «Հայկյան-2016» մրցանակի «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում» անվանակարգում:

Ընթացքի մեջ են մի շարք նախաձեռնություններ, որոնք միտված են Արցախում գիտության զարգացմանն ու դրանով իսկ երկրի միջազգային ճանաչմանը նպաստելուն:

001

002

003

004

005

006

007008009010

011

012

013

014

015

016

017

018

019

020

021

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...