ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Ստորագրվեց համագործակցության հուշագիր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ

Փետրվարի 21-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցավ Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորման (ԱԵԳՄՄ) ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հիմնադրամի գիտխորհրդի անդամներն ու փորձագետներ:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, նշել է, որ այն ինստիտուցիոնալ բնույթի եզակի համագործակցություն է Արցախում գործունեություն ծավալող կազմակերպության հետ, և հույս է հայտնել, որ համագործակցության շրջանակներում կհաստատվեն ակտիվ ու գործնական շփումներ:

IMG_8838

ԱԵԳՄՄ-ի հիմնադիր նախագահ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը Կազմակերպության և անձամբ իր անունից խորին շնորհակալություն է հայտնել Հիմնադրամի ղեկավարությանն ու ողջ անձնակազմին` ջերմ ընդունելության և համագործակցելու նպատակով ցուցաբերած պատրաստակամության համար` վստահեցնելով, որ այն հնարավորություն կտա երկու կառույցների մասնագետների ներգրավմամբ հետազոտել ու հանրության լայն շրջանակներին ներկայացնել հայությանը հուզող տարաբնույթ հիմնախնդիրներ:

Հուշագրի շրջանակներում երկու կողմերը համագործակցելու են մի շարք, այդ թվում` ԱԵԳՄՄ-ի նախագիծ հանդիսացող Արցախի Էլեկտրոնային Գրադարանի կայքի համար նյութերի տրամադրման և հանրայնացման, ինչպես նաև համատեղ գիտաժողովների, սեմինարների և կլոր սեղանների կազմակերպման ուղղություններով:

Հուշագրի ստորագրումից հետո կողմերը փոխանակվեցին գրքերով և հուշանվերներով:

IMG_7538

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...

Աջակիցներ
ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
«ՎԱԼԼԵՔՍ ԳԱՐԴԵՆ ՀՈԹԵԼ» ՓԲԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
«ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Գործընկերներ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
«ՆԱՇԱ ՍՐԵԴԱ» ՕՆԼԱՅՆ