ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Գիտական ընթերցումներ` նվիրված արցախյան շարժման 30-ամյակին

Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորման (ԱԵԳՄՄ) և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի համատեղ նախաձեռնությամբ 2018թ. փետրվարի 24-ին Համալսարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է «Արցախյան շարժման խորհուրդն ու արդի հիմնախնդիրները» խորագրով գիտական ընթերցումներ՝ նվիրված արցախյան շարժման 30-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին դասախոսներ Արցախի և Հայաստանի բուհերից, ԱԵԳՄՄ անդամներ, ուսանողներ:

DSC_4390

Բացման  խոսքով հանդես եկան Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և ԱԵԳՄՄ նախագահ Ավետիք Հարությունյանը: Ողջունելով հյուրերին՝ նրանք կարևորեցին նման միջոցառումների անցկացումը, որն, անկասկած, ավելի է ամրապնդում Արցախի և Մայր Հայաստանի կապը, ինչպես նաև նպաստում է երիտասարդ մասնագետների ու փորձագետների պարբերական հանդիպմանը և մտքերի փոխանակմանը:

Միջոցառմանը մասնակցել և ծավալուն ելույթ հանդես է եկել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով ներկայացրել է միջազգային իրադրությունը և ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի արդի փուլը: Այնուհետև մասնակիցներին ողջունեց և Արցախյան շարժման ժամանակաշրջանի պոեզիայի վերաբերյալ թեմայով ելույթ ունեցավ բ.գ.դ., պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը:

DSC_4395

Գիտական ընթերցումներին զեկույցներով հանդես են եկել Հայաստանի և Արցախի բուհերի հետևյալ դասախոսներն ու ասպիրանտները` պ.գ.թ. Իսկուհի Ավանեսյանը (Սկզբնաղբյուրների վկայությունները 1988թ. համաժողովրդական պահանջատիրության մասին), պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանը (Արցախյան շարժում՝ ինքնորոշում, թե՞ անջատողականություն: Հետհայացք 30 տարվա հեռավորությունից), պ.գ.թ., դոցենտ Նելլի Բաղդասարյանը (ԼՂՀ ազատագրված տարածքների և կարգավիճակի քննույթը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում /1995 թ./), ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը (Իրավաբանական կրթությունը որպես Արցախի Հանրապետության սահմանադրական անվտանգության բաղադրիչ), ի.գ.թ. Սիրանուշ Պետիկյանը (Բնակչության իրավագիտակցության դերը պետության կազմավորման գործում (Հայաստանի և Արցախի օրինակով)), ՀՊՏՀ հայցորդ Արփինե Մնացականյանը (ՀՀ դրամավարկային քաղաքականության զարգացման փուլերը), ԵՊՀ ասպիրանտ Արտաշես Խալաթյանը (Արցախի Հանրապետության նոր կառավարման ձևի անվտանգային բաղադրիչները) և ՄՄՀ դասախոս Հովիկ Ավանեսովը (Արցախյան շարժման ռազմական փուլի արտացոլումը դպրոցական դասագրքերում):

DSC_4399

Միջոցառումն անցել է բավականին հագեցած, ջերմ մթնոլորտում` ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով: Հիշատակման է արժանի նաև Մեսրոպ Մաշտոց համալսարանի ղեկավարության ջերմ ընդունելությունը և Հայաստանից ժամանած դասախոսների հետ գործնական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը:

Լուսանկարները` «Արցախպրես» լրատվական գործակալության

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...