ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Պողոսյան Արթուր Սուրենի

Artur Poghosyanկենսաբանական գիտությունների թեկնածու

Ծնվել է 1983թ. հունվարի 10-ին Ստեփանակերտ քաղաքում: 1990-1998թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի  Ավ. Իսահակյանի  անվան հ. 10 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը:

1998-2000թթ. սովորել և ավարտել է Արցախի Պետական Համալսարանին կից վարժարանի բնագիտական բաժինը:

2000թ. ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի քիմ/կենս ֆակուլտետի «Քիմիա» բաժինը:

2001-2003թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:

2004-2008թթ. համապատասխան քննություններ հանձնելուց հետո տեղափոխվել է և ավարտել ԱրՊՀ նույն ֆակուլտետի «Քիմիա և կենսաբանություն» բաժինը:

2010-2014թթ. ընդունվել և ավարտել է ԱրՊՀ «Քիմիա և կենսաբանություն» ֆակուլտետի ասպիրանտուրան` «Գենետիկա» մասնագիտությամբ:

2017թ. մարտի 14-ին Երևանի Պետական Համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Կենսաֆիզիկա» 051 մասնագիտական խորհրդում պաշտպանել է «Արցախահայերը հայկական լեռնաշխարհի գենետիկական բնապատկերում» վերտառությամբ ատենախոսությունը՝ ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի (Գ.00.15 Գենետիկա) գիտական աստիճան (ատենախոսության սեղմագիրն՝ այստեղ):

2005-2013թթ.  աշխատել է «Բեյզ Մեթըլս » ՓԲԸ-ում` որպես անվտանգության ծառայող:

2008-2011թթ. աշխատել է Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հ. 1 միջնակարգ (այնուհետև՝ հիմնական) դպրոցում:

2011թ-ից առ այսօր աշխատում է Ք.Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանում որպես կենսաբանության դասախոս:

2016-2017թթ. աշխատել է Արցախի Գիտական Կենտրոնում որպես գիտաշխատող:

Ութ գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

  1. Hovhannisyan A., Poghosyan A., Margaryan A. Genogeography of the Y chromosome haplogroup G in the Armenian Highland. 2013, Biological Journal of Armenia, LXV (suppl. 1), 72-73.
  2. Hovhannisyan H., Margaryan A., Poghosyan A. Diversity of mitochondrial DNA gene pool in general Armenian population. 2013, Biological Journal of Armenia, LXV (suppl. 1), 74-75.
  3. Епископосян Л.М., Маргарян А.В., Хачатрян З.А., Худоян А.Ц., Оганесян Г.Г., Оганесян А.А., Погосян А.С. Генетические корни происхождения армян. Международной конференции, посвященной памяти Ю.Г.Рычкова “Проблемы генетики населения и этнической антропологии”. Москва, 19-21 ноября, 2013, с. 24.
  4. Епископосян Л.М., Маргарян А.В., Хачатрян З.А., Худоян А.Ц., Оганесян А.А., Оганесян Г.Г, Погосян А.С. Популяционная генетика в решении вопросов этногенеза армян. 2014, Этнос и среда обитания, 4: 198-207.
  5. Պողոսյան Ա. Արցախահայության ծագումնաբանական հարցերի արդի վիճակը: 2014, Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, 1: 111-119.
  6. Poghosyan A.S., Hovhannisyan H.H., Hovhannisyan A.A., Khachatryan Z.A., Yepiskoposyan L.M. Y chromosome diversity in the Armenian population of Karabakh. 2015, Biological Journal of Armenia, 67(1): 70-73.
  7. Poghosyan A. Matrilineal genetic structure of Armenians of Artsakh. 2016, Biological Journal of Armenia, 68(4): 57-60.
  8. Межунц Б.Х., Саргсян А.В., Саргсян М.С., Погосян А.С. Качественные показатели кормовых ресурсов,применяемых в современных скотоводческих хозяйствах:Естественные и технические науки: актуальные вопросы сборник статей V Международной научно-практической конференции. – Ставрополь: Логос, 2018 с. 3-8.
Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...