ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Մնացականյան Անժելա Սուրենի

AnzhelaԵրևանի պետական համալսարանի ասպիրանտ

Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1998-2008թթ. սովորել է Աբովյանի N 6 միջնակարգ դպրոցում: 2006-2008թթ. եղել է դպրոցի աշակերտական խորհրդի նախագահը: 2008-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատում: 2012-2014թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2014 թվականին գերազանցությամբ պաշտպանել է «Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ռազմավարությունը արդի շրջանում» վերնագրով մագիստրոսական թեզը` ստանալով մագիստրոսի աստիճան: 2016-2018թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:

2012 թվականին որպես կամավոր աշխատել է «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպությունում: 2013 թվականին որպես կամավոր աշխատել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի կողմից կազմակերպված Սիմպոզիում N 304-ի կազմակերպչական աշխատանքներին: 2015 թվականից առայսօր աշխատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում: 2015 թվականից առայսօր «Համայնքների զարգացման և օրենսդրական բարեփոխումների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է` կամավոր հիմունքներով:

8 գիտական հրապարակումների հեղինակ է: Մասնակցել է մի շարք վերապատրաստումների, գիտաժողովների, ֆորումների և սեմինարների:

Ամուսնացած չէ:

 Գիտական աշխատանքների ցանկ

  1. «ՀՀ արտաքին ռազմական քաղաքականության հենքային փաստաթղթերի համեմատական վերլուծությունը», ՀՀ  արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ, «Արդարադատություն» գիտական ամսագիր, Երևան 2016, N1 (32), էջ 55-61
  1. «ՀՀ ռազմաքաղաքական որոշ հիմնահարցերի համառոտ վերլուծությունը», ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն ԿԱՃԱՌ գիտական տարեգիրք, Երևան 2016, էջ 88-96
  1. «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական հարաբերությունների համառոտ վերլուծությունը», ՀՀ  արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ, «Արդարադատություն» գիտական ամսագիր, Երևան 2017, N1 (36), էջ 55-61
  1. «Տարածաշրջանային մակարդակում Հայաստանի Հանրապետության արտաքին ռազմական քաղաքականության համառոտ վերլուծությունը», ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, «ԱԿՈՒՆՔ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2017 1(15), էջ 186-195
  1. «Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ ռազմական հարաբերությունների համառոտ վերլուծությունը», ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, «ԿԱՃԱՌ» գիտական տարեգիրք, Երևան 2017, էջ 183-199
  1. «Միջազգային մակարդակում Հայաստանի Հանրապետության արտաքին ռազմական քաղաքականության համառոտ վերլուծությունը», Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, «Կրթությունը և գիտությունը Արցախում» գիտական ամսագիր, Ստեփանակերտ    2017
  1. «Վրաստանի Հանրապետությանը վերաբերվող Հայաստանի Հանրապետության արտաքին ռազմական քաղաքականության ուղղությունը», ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, «ԿԱՃԱՌ» գիտական տարեգիրք, Երևան 2018
  1. «Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համատեքստում», Արցախի Պետական Համալսարան Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն «Հայագիտական հանդես» Ստեփանակերտ 2018:
Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...