ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Փաթյան Կարինե Էդուարդի

Karine Patyanբանասիրական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս

Ծնվել է 1982թ. ապրիլի 17-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: 1999թ. ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1999-2003թթ. սովորել և ավարտել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի օտար լեզուների բաժինը` անգլերենի մասնագիտությամբ: 2005-2007թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան` ստանալով մագիստրոսի աստիճան:

2008-2011 թթ. սովորել և ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան:

2014թ. պաշտպանել է «Հաց և ջուր հասկացույթների լեզվաճանաչողական հայեցակերպը հայերենում անգլերենի զուգադրությամբ» վերտառությամբ ատենախոսությունը` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003-2012թթ. աշխատել է հայրենի գյուղի դպրոցում` որպես անգլերենի ուսուցչուհի:

2013-2017թ. աշխատել է ԼՂՀ ԿԳՍՆ պետական տեսչությունում` որպես օտար լեզվի տեսուչ:

2014-2016թթ. աշխատել է Ստեփանակերտի Գ.Նարեկացի համալսարանում` որպես դասախոս:

2017թ.-ից  Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ավագ դասախոս է:

ԼՂՀ  ԳՄ անդամ է 2012 թ.-ից,  ՀՀ  ԳՄ անդամ` 2016 թ.-ից:

Հեղինակ է բանաստեղծությունների գրքի, բազմաթիվ գրական-գեղարվեստական թարգմանությունների, 5 գիտական հոդվածների և բազմաթիվ այլ հոդվածների, տպագրվել է թերթերում, ալմանախներում և գիտական ամսագրերում:

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներին:

Ամուսնացած չէ:

Տպագրված գիտական  աշխատանքների և թարգմանությունների ցանկը

  1. «Ջուր» կոնցեպտի լեզվամշակութային առանձնահատկությունները անգլերենում և հայերենում, «Լրատու», 1(12), Մեսրոպ Մաշտոց համալսարան, Լիմուշ, Երևան, 2012թ., 5 էջ:
  2. «Հաց» և «Ջուր» հասկացույթների վերլուծությունը հայերենի և անգլերեն դարձվածային միավորների հիման վրա, «Աստղիկ», 22-23, Գիրք թարգմանչաց, Սահակ Պարթև տպագրատուն, Երևան, 2013թ., 6 էջ:
  3. «Թխվածք« հասկացույթի արտացոլման ազգային առանձնահատկությունները հայերենում և անգլերենում, «Գիտական տեղեկագիր», 1(27), ԱրՊՀ հրատարակչություն, Ստեփանակերտ, 2013 թ., 5 էջ:
  4. «Ջուր» հասկացույթի «Ջուրը բարեկեցություն է» ճանաչողական փոխաբերության փոխաբերական կաղապարների առկայացումը անգլերեն դարձվածային միավորներում` հայերենի զուգադրությամբ, «Դպրատուն», 1(4), Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարան, 2016 թ., 7 էջ:
  5. Տեխնիկական անգլերենի ուսուցման մի քանի մեթոդ, Տեղեկագիր բարձր տեխնոլոգիաների, 1(3), Շուշի, 2017 թ., 5 էջ:
  6. Մ.Մ. Բախտին, Դոստոևսկու պոետիկայի հիմնախնդիրները, Դիզակ Պլյուս, Ստեփանակերտ, 2010:
  7. Պոեզիայի միջազգային փառատոն, Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում, Ստեփանակերտ, Ալմանախ, 2012:
  8. Պոեզիայի միջազգային երկրորդ փառատոն, Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում, Ստեփանակերտ, Ալմանախ, 2014:
  9. Հաց և ջուր հասկացույթներով կազմված դարձվածային միավորները Ղարաբաղյան բարբառում, Բառը սահմանի վրա, Գրական Արցախ, Ստեփանակերտ, 2016:
  10. «Կաճառ» գիտական կենտրոնի տարեգիրք, անգլերեն տեքստի թարգմանիչ և խմբագիր, 2017:
Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...