ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Գիտությունը որպես Արցախն աշխարհում հանրահռչակելու միջոց

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը մասնակցել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Պետության և իրավունքի ինստիտուտում հոկտեմբերի 3-ին կայացած Վ.Ս.Ներսեսյանցի հիշատակին նվիրված «Իրավունք և օրենք. տարբերակման և հարաբերակցության հիմնախնդիրները» վերտառությամբ 13-րդ փիլիսոփայա-իրավական ընթերցումներին:

Открытие конференции

Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Վոլգոգրադի, Կրասնոյարսկի, Կուրսկի, Բելոռուսի Հանրապետության (քաղաք Մինսկ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (քաղաք Ստեփանակերտ) բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ գիտաժողովին մասնակցող ներկայացուցիչները քննարկել են իրավունքի և օրենքի տարբերակման տեսա-մեթոդաբանական և փիլիսոփայա-իրավական հիմնախնդիրները՝ իրավունքի և պետության վերաբերյալ ուսմունքների համատեքստում:

Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԳԱ Պետության և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից-անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր իրավաբան Ալեքանդր Սավենկովը:

С Валентиной ЛапаевойՎ.Ս.Ներսեսյանցի  ազատական-իրավաբանական տեսության ընկալման և մեկնաբանման ու նրա կողմից մշակված ցիվիլիզմի հայեցակարգի առանձնահատկությունները լիագումար զեկույցում ներկայացրել է իրավունքի փիլիսոփայության, պետության և իրավունքի պատմության և տեսության բաժանմունքի գլխավոր գիտաշխատող, իրավաբանական գիտությունների դոկտոր Վալենտինա Լապաևան:

Լիագումար նիստի մասնակիցները քննարկել են ընթերցումների գլխավոր թեման՝ իրավունքի և օրենքի հարաբերակցության հիմնախնդիրը ժամանակակից իրավական համակարգերի զարգացման համտեքստում՝ զեկույցներում հնչեցված գաղափարների հիման վրա:

Аветик Арутюнян, Во время выступленияԱրցախի ներկայացուցիչ Ավետիք Հարությունյանը հանդես է եկել «Իրավունքի և օրենքի արժեքը. ընկալման և իրացման հիմնախնդիրը» վերտառությամբ զեկույցով: Շնորհակալություն հայտնելով փիլիսոփայա-իրավական ընթերցումների կազմկոմիտեին հրավերի և Ռուսաստանի գիտությունների աադեմիայի Պետության և իրավունքի ինստտիտուտում ելույթ ունենալու համար՝ Ավետիք Հարությունյանը, մասնավորապես, ասել է,- Ես ներկայացնում եմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, որտեղ 80 տարի առաջ, մայրաքաղաք Ստեփանակերտում ծնվել է ականավոր գիտնական Վլադիկ Սումբատի Ներսեսյանցը: Մենք հպարտ ենք, որ ակադեմիկոս Ներսեսյանցը մեր հայրենակիցն է, ու նա դարձել է ռուսներին, արցախահայերին և առհասարակ բոլոր հայերին միավորող յուրահատուկ օղակ»:

Ավետիք Հարությունյանն իր զեկույցում ընդգծել է մեր օրերում իրավունքի և օրենքի ընկալման և իրացման հիմնախնդրի առանձնակի արդիականությունը, երբ այս իրավաբանական-փիլիսոփայական կատեգորիաների խեղաթյուրման արդյունքում տեղի են ունենում տարբեր մասշտաբի կատակլիզմներ:

Аветик Арутюнян на фоне трудов Нерсесянца

«Չկա կասկած այն ճշմարտությունում, որ իրավունքն ու օրենքը չեն կարող գոյություն ունենալ առանձին, այսինքն՝ նրանց հարաբերակցությունն անխուսափելի է: Իրավունքի և օրենքի իրացման կարևոր նախադրյալներից է դրանց ընկալումը, որին նախորդում են իրավունքի և օրենքի տարբերակման ու հարաբերակցության վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքները: Վերջիններիս խեղաթյուրված ընկալման և ներկայացման դեպքում մենք գործ կունենանք խեղաթյուրված իրավագիտակցությամբ քաղաքացիների հետ, որոնց գործողությունները հղի են բացասական հետևանքներով»,-ասել է զեկուցողը, հավելելով, որ իրավունքի և օրենքի հարաբերակցության հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն ակադեմիկոս Ներսեսյանցը տվել է իր «Իրավունք և օրենք (իրավունքի ուսմունքների պատմությունից)» աշխատության մեջ, և իրավաբանների նպատակն է ճիշտ հասկանալ այդ գաղափարը, այն դարձնել հասարակության լայն շերտերի համար հասանելի ու իրավագիտակցության մակարդակի բարձրացման միջոցով իրավունքը դարձնել համընդհանուր նշանակության հարցերի լուծման միջոց:

С Александром Савенковом«Չնայած այլ իրավական համակարգում ձևավորվող ու գործող «իրավունքի գերակայություն» սահմանադրական արժեքի զարգացման տարբեր հայեցակարգերի՝ նպատակահարմար չենք համարում դրանց կրկնօրինակումը և փոխառումը, այլ համոզված ենք, որ անհրաժեշտ է հիմնվել երկրի սահմանադրական մշակույթի վրա, և դրանով պայմանավորված, ձևավորել իրավունքի գերակայության՝ յուրաքանչյուր երկրի համար ինքնատիպ հայեցակարգ: Երկրում իրավունքի գերակայության սկզբունքի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է, որ այդ սկզբունքի բաղադրիչ տարրերը ներթափանցեն մարդու կենսագործունեության բոլոր ոլորտները, իրացվեն պատասխանատու անձանց կողմից, իսկ դրանց չենթարկվելու դեպքում համապատասխան անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- իր զեկույցում ասել է Ավետիք Հարությունյանը՝ նշելով այն ասպեկտները, որոնք պետք է հաշվի առնել իավունքի գերակայությունը որպես սահմանադրական արժեք արմատավորելու համար, մասնավորապես, իրավագիտակցության բարձր մակարդակը, օրենքի և դատարանի առաջ բոլորի հավասարության սկզբունքի կենսագործման երաշխիքի առկայությունը, իրավապահ մարմինների, ինչպես նաև բարձրագույն և միջին մասնագիտական հաստատությունների գործունեության ակտիվացումը, որոնք առաջատար դեր են խաղում բնակչության շրջանում սահմանադրական արժեքների՝ որպես հիմնարար սկզբունքների քարոզման և տարածման գործում:

С Станиславом ВавиловымՍտեփանակերտ վերադառնալուց հետո Ավետիք Հարությունյանը նշեց, որ ակադեմիկոս Վ.Ս.Ներսեսյանցի հիշատակին նվիրված 13-րդ փիլիսոփայական ընթերցումներին մասնակցելու հայտը բավարարվելուց հետո, նա անհրաժեշտ համարեց որպես առանձին հանրապետության ներկայացուցիչ անձամբ մասնակցել միջոցառմանը, ինչպես նշված էր ընթերցումների ծրագրում, այն համարելով պատիվ ու, միաժամանակ, գիտակցելով մեծ պատասխանատվությունը:

«Հաճելի է նշել, որ ՌԳԱ Պետության և իրավունքի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Նիկոլայի Սավենկովը նշել է, որ գիտաժողովին առաջին անգամ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը և պատրաստակամություն է հայտնել տարբեր բնագավառներում համագործակցել մեզ հետ: Իմ ելույթի ժամանակ հատուկ նշել եմ, որ ակադեմիկոս Վլադիկ Սումբատի Ներսեսյանցը ծնվել է Ստեփանակերտում, ինչի մասին, ի դեպ, ոչ բոլորն էին իմանում»,- ասաց Ավետիք Հարությունյանը:

Ալեքսանդր Սավենկովը ԼՂՀ ներկայացուցչին առաջարկել է մնալ և մասնակցել հոկտեմբերի 9-ին և 10-ին կայանալիք գիտական միջոցառումներին:

С Антоном Дидикином

Ավետիք Հարությունյանը հանդիպել է նաև ՌԳԱ Պետության և իրավունքի ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ, քաղաքական գիտությունների դոկտոր Ստանիսլավ Վավիլովի, իրավունքի փիլիսոփայության, պետության և իրավունքի պատմության և տեսության բաժանմունքի վարիչ Անտոն Դադիկինի, բաժանմունքի  գլխավոր գիտաշխատող և գիտաժողովում բաժանմունքի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գրաֆսկու, Ռուսաստանի և Բելոռուսի Հանրապետության տարբեր քաղաքների ներկայացուցիչների հետ: Նա հատկապես առանձնացրել է Վ.Ս.Ներսեսյանցի կնոջ՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալենտինա Լապաևայի հետ հանդիպումը:

С Владимиром Графским«Ռուսաստանի և Բելոռուսի տարբեր քաղաքների գիտնականների հետ շփման ընթացքում ես՝ որպես չճանաչված հանրապետության ներկայացուցիչ, փոխանակվել եմ մտքերով և տարբեր տվյալներով, մենք պայմանավորվել ենք տեղեկացնել միմյանց տարաբնույթ գիտական միջոցառումների մասին: Հատկանշական եմ համարում այն հանգամանքը, որ բոլորը բարյացակամ են վերաբերել ընթերցումների ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի ներկայության փաստին և հետաքրքրվել են երկրի ներկայիս իրավիճակով: Այցի շրջանակներում ես հանդիպել եմ նաև Կամչատկայի հայ համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանի և Մոսկվայի պետական համալսարանի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի տնօրենի տեղակալ Վլադիմիր Երյոմինի հետ՝ նրանց հետ քննարկելով գիտության և գիտական ծրագրերի բնագավառներում համագործակցության վերաբերյալ հարցեր»,-նշեց Ավետիք Հարությունյանը:

С Артуром ХачатряномԱրցախցի գիտնականի խոսքերով՝ այն հանգամանքը, որ բացման արարողության ժամանակ ինստիտուտի տնօրենն ընդգծել է ընթերցումներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի մասնակցությունը, վկայում է այն մասին, որ գիտությունը պետք է առանձնացնել քաղաքականությունից, այն պետք է ծառայի համամարդկային խնդիրների, այդ թվում նաև Արցախի քաղաքացիների խնդիրների լուծմանը, որոնք հանրապետության չճանաչվածության պատճառով զրկված են մի շարք իրավունքներ իրականացնելու հնարավորությունից:

Խոսելով կատարված աշխատանքների և նախանշված պլանների մասին՝ Ավետիք Հարությունյանը նշում է, որ հինգ տարի առաջ սեփական նախաձեռնությամբ Ստեփանակերտում առաջին անգամ կազմակերպվել են Ներսեսյանցի 75-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ:

«Ուրախ եմ հայտնելու, որ այս տարի մենք պլանավորում ենք կազմակերպել մեր հայրենակցի 80-ամյակին նվիրված գւտական միջոցառում: Ես հրավիրել եմ ՌԳԱ Պետության և իրավունքի ինստիտուտի տնօրենին և աշխատողներին մասնակցելու այդ միջոցառմանը՝ դրանով իսկ լինելու Վլադիկ Սումբատի Ներսեսյանցի հայրենիքում և անմիջապես ճանաչելու մեր հյուրասեր ու բերրի երկիրը: Առավել ևս, որ նրանք իրենք են հայտնել ինստիտուտի կողմից կազմակերպվելիք միջոցառումներին Արցախի գիտնականների և մասնագետների մասնակցության հետաքրքրություն:»,-ասաց ԱԵԳՄՄ նախագահը:

Ավետիք Հարությունյանն ընդգծեց, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպության կարևորագույն նպատակներից է, որպեսզի գիտության միջոցով  Արցախը հանրահռչակվի ամբողջ աշխարհում: Երիտասարդ գիտնականը համոզված է, որ դա կնպաստի դե-ֆակտո անկախ հանրապետության միջազգային ճանաչմանը:

Աշոտ Բեգլարյան, Ստեփանակերտ

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...