ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

«Գիտական Արցախ» պարբերականի հոդվածների ձևավորման պահանջները

Gitakan Artsakh«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան 2 անգամ:

Պարբերականում տպագրության են ընդունվում նախկինում տպագիր կամ էլեկտրոնային պարբերականներում չհրապարակված բարձրորակ աշխատանքներ (գիտական հոդվածներ, գրախոսություններ), որոնք համապատասխանում են պարբերականի ուղղվածությանը (հասարակական գիտություններ), ունեն գիտական նորույթ և արդիականություն:

Բոլոր նյութերը գրախոսվում են: Գիտական աստիճան չունեցող հեղինակները պետք է հոդվածին կից ներկայացնեն գիտական ղեկավարի կարծիքը` ստորագրված կամ ամբիոնի երաշխավորությունը` ստորագրված և կնքված:

Նախքան հոդված ուղարկելը հեղինակները պարտավոր են www.aegmm.org կայքի «Գիտական Արցախ» պարբերականի բաժնում ծանոթանալ գիտական հրապարակումների էթիկային և խստորեն հետևել դրան:

Խմբագրության կողմից հոդվածն ընդունվելու դեպքում հեղինակը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարել հոդվածի տպագրության համար նախատեսված գումարը, իսկ վճարման անդորրագրի սկանավորված տարբերակն ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին: Նյութի հրապարակման և հեղինակին «Գիտական Արցախ» պարբերականի 1 անվճար օրինակի տրամադրման համար գանձվող գումարը կազմում է` 1 էջը 1,500 ՀՀ դրամ:

«Գիտական Արցախ» պարբերականում տպագրված հոդվածները տեղադրվում են ԱԵԳՄՄ-ի նախագիծ հանդիսացող Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում (www.artsakhlib.am), որից հետո հղումներն ուղարկվում են հեղինակներին:

Հոդվածները պետք է ուղարկել scientific.artsakh@gmail.com էլեկտրոնային փոստին, որին պետք է կցել նաև հեղինակի բջջային հեռախոսահամարը և բնակության հասցեն` ինդեքսի նշումով:

Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներն են.

Համակարգչային շարվածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր:

Էջի ֆորմատը՝ B5 (176*250 մմ), լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ:

Ծավալը՝ 7-20 էջ` ներառյալ ամփոփագրերը:

Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Arian AMU (տառատեսակը կարող եք բեռնել այստեղից), ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:

Հոդվածի ներկայացման լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող բաց թողնելով տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն:

Մեկ տող բաց թողնելով 12 pt տառաչափով, շեղատառ (Italic), թավ (Bold) ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 120-170 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները: Ամփոփագիրը պետք է իրենից ներկայացնի ինքնուրույն տեքստ, որը կնկարագրի հետազոտության հիմնական արդյունքներն առանց հոդվածն ընթերցելու: Ամփոփագրում պետք չէ բառացիորեն կրկնել հոդվածի նախադասությունները:

Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» և նշել 7-10 բանալի բառեր:

Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը, որի տառաչափը 12 pt է, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Աղյուսակները պետք է համարակալվեն և ունենան վերնագրեր:

Դիագրամները, սխեմաները, գծագրերը և լուսանկարները պետք է լինեն հստակ, տպագրության համար պիտանի:

Հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով ամփոփագրերը պարտադիր են, որոնք պետք է լինեն հոդվածի սկզբնական մասի (վերնագրից մինչև բանալի բառերը ներառյալ) թարգմանությունը և տրվում են հիմնական տեքստից հետո:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում, աճման կարգով՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Պարբերություններն սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ: Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (Bold), այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջը:

Անցնելով այս հղմամբ` կարող եք ծանոթանալ հոդվածի ձևավորման օրինակին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանի հետ` գրելով avetiq.hh@aegmm.org էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով +37497277770 հեռախոսահամարին:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...