ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»

գիտագործնական կոնֆերանս

(ք. Ստեփանակերտ, 11-13 հոկտեմբերի, 2019 թ.)

AEGMM Logo«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ 2019 թվականի հոկտեմբերի 11-13-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության բնագավառում» (այսուհետ՝ ԿՍՊ) երիտասարդական գիտագործնական կոնֆերանս:

Կոնֆերանսին հրավիրվում են մասնակցելու Արցախի և Հայաստանի բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները/հայցորդները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ Կազմակերպության կողմից հրավիրյալ մասնակցի):

Կոնֆերանսի թեմաներն են՝

  • ԿՍՊ» հասկացությունը. մեկնաբանության արցախյան առանձնահատկություններ»,
  • ԿՍՊ միջազգային չափորոշիչ՝ ISO Արցախում տեղայնացման հեռանկարներ,
  • ԿՍՊ բաղադրիչները հանքարդյունաբերության բնագավառում,
  • Արցախում սոցիալական քաղաքականության իրականացման արդյունավետության պայմանները ԿՍՊ համատեքստում,
  • Հարակից համայնքների հետ երկխոսության կազմակերպումը՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն տարր,
  • Տեղեկատվական քաղաքականությունը՝ որպես ԿՍՊ տարր. առաջադեմ պրակտիկաներ,
  • Պատասխանատու հանքարդյունաբերության համաշխարհային փորձը. օրինակելի մոդելներ,
  • Մշակութային ծրագրերին օժանդակությունը ԿՍՊ շրջանակներում. մշակույթը՝ որպես օժանդակության առաջնահերթ ուղղություն,
  • Կրթական ծրագրերին օժանդակությունը ԿՍՊ շրջանակներում. կրթությունը՝ որպես օժանդակության առաջնահերթ ուղղություն,
  • Առողջապահական ծրագրերին օժանդակությունը ԿՍՊ շրջանակներում. առողջապահությունը՝ որպես օժանդակության առաջնահերթ ուղղություն։

Կոնֆերանսի լավագույն զեկուցումները, որպես հոդվածներ տպագրվելու են ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականում:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. օգոստոսի 20-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել csrinmining@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ պարտադիր պետք է ուղարկել նաև`

  • Զեկուցման տեքստը՝ ձևավորված հոդվածների համար սահմանված կից ներկայացվող պահանջներին համապատասխան,
  • համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար` սկանավորված տարբերակով):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝

Գրիգոր Արկադիի Գաբրիելյանց, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Կազմկոմիտեի նախագահի տեղակալներ՝

Ավետիք Համլետի Հարությունյան՝ ԱԵԳՄՄ ՀԿ հիմնադիր նախագահ, ի.գ.թ., դոցենտ:

Վահրամ Գագիկի Ավագյան՝ «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի տնօրեն, փ.գ.թ.։

Գիտաժողովի աջակիցն է «Վալլեքս» բարեգործական հիմնադրամը:

Գիտաժողովի տեղեկատվական գործընկերներն են` Արցախի հանրային հեռուստատեսությունը, «Արցախպրես» լրատվական գործակալությունը և «Ազատ Արցախ» հանրապետական թերթը:

Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներն են.

Համակարգչային շարվածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր:

Էջի ֆորմատը՝ B5 (176*250 մմ), լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ:

Ծավալը՝ 5-15 էջ` ներառյալ ամփոփագրերը:

Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Arian AMU (տառատեսակը կարող եք բեռնել այստեղից), ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:

Հոդվածի ներկայացման լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը:

Մեկ տող բաց թողնելով տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն:

Մեկ տող բաց թողնելով 12 pt տառաչափով, շեղատառ (Italic), թավ (Bold) ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 120-170 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները: Ամփոփագիրը պետք է իրենից ներկայացնի ինքնուրույն տեքստ, որը կնկարագրի հետազոտության հիմնական արդյունքներն առանց հոդվածն ընթերցելու: Ամփոփագրում պետք չէ բառացիորեն կրկնել հոդվածի նախադասությունները:

Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» և նշել 7-10 բանալի բառեր:

Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը, որի տառաչափը 12 pt է, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Աղյուսակները պետք է համարակալվեն և ունենան վերնագրեր:

Դիագրամները, սխեմաները, գծագրերը և լուսանկարները պետք է լինեն հստակ, տպագրության համար պիտանի:

Հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով ամփոփագրերը պարտադիր են, որոնք պետք է լինեն հոդվածի սկզբնական մասի (վերնագրից մինչև բանալի բառերը ներառյալ) թարգմանությունը և տրվում են հիմնական տեքստից հետո:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում, աճման կարգով՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Պարբերություններն սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ: Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (Bold), այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջը:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն քննարկվելու:

Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը, ինչպես նաև մասնակիցների կացության և սննդի ծախսերը հոգում են կոնֆերանսի կազմակերպիչները:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգել (+374) 97277770, կամ՝ գրել avetiq.hh@aegmm.org էլեկտրոնային փոստին:

ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...

Աջակիցներ
ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
«ՎԱԼԼԵՔՍ ԳԱՐԴԵՆ ՀՈԹԵԼ» ՓԲԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
«ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Գործընկերներ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
«ՆԱՇԱ ՍՐԵԴԱ» ՕՆԼԱՅՆ