ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Պետիկյան Սիրանուշ Գառնիկի

իրավաբանական գիտությունների թեկնածու

ԱԵԳՄՄ հիմնադիր, Խորհրդի անդամ

Ծնվել է 1986թ. հուլիսի 2-ին ՀՀ Գավառ քաղաքում: 1993-1997թթ. սովորել է Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոցում: 1998թ. ուսումը շարունակել է Նիժնի Նովգորոդի թիվ 105 միջնակարգ դպրոցում, որն ավարտելով պարգևատրվել է արծաթե մեդալով:

Ավարտել է Նիժնի Նովգորոդի թիվ 15 երաժշտական դպրոցը:

2003-2008թթ. սովորել է Ն.Ի.Լոբաչևսկու անվան Նիժնի Նովոգորոդի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (գերազանցության դիպլոմ): 2008թ. ընդունվել է ասպիրանտուրա «12.00.01 – Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, իրավական ուսմունքների պատմություն» մասնագիտությամբ: 2011թ. ապրիլին պաշտպանել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսությունը «Հայկական իրավունքի աղբյուրների զարգացումը հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարի կեսը» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008թ-ից աշխատել է Ն.Ի.Լոբաչևսկու անվան Նիժնի Նովոգորոդի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնում: 2012թ-ից գիտամանկավարժական գործունեությունը համատեղել է ՌԴ Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի Նիժնի Նովգորոդի կառավարման ինստիտուտի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնում` դոցենտի պաշտոնում:

2014թ-ից դասախոսում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի իրավագիտության ամբիոնում:

2015թ-ից հանդիսանում է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման նախագահը:

Ամուսանացած է, ունի երկու որդի:

 

 

 

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...