ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Հարությունյան Ավետիք Համլետի

DSC00187իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԱԵԳՄՄ հիմնադիր-նախագահ, Խորհրդի անդամ

Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում` մանկավարժի ընտանիքում: 1992-2000թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Շոշի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը:
2000-2002թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանին կից վարժարանի հումանիտար բաժինը:
2002թ. ընդունվել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի «իրավագիտություն» բաժինը:
2008թ. գերազանցությամբ ավարտել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «իրավագիտություն» բաժինը:
2008-2010թթ. սովորել է ԱրՊՀ մագիստրատուրայում` «սահմանադրական իրավունք» մասնագիտացմամբ: 2010թ. գերազանցությամբ պաշտպանել է «ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները» վերտառությամբ մագիստրոսական թեզը` ստանալով մագիստրոսի աստիճան:
2010-2013թթ. սովորել է ԱրՊՀ ասպիրանտուրայում:
2015 թվականի նոյեմբերի 20-ին ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավագիտության 001 մասնագիտական խորհրդում պաշտպանել է «ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները» վերտառությամբ ատենախոսությունը` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ատենախոսության սեղմագիրն՝ այստեղ):
2010թ. առայսօր դասավանդում եմ Արցախի պետական համալսարանում, 2014թ.-ից` Մեսրոպ Մաշտոց համալսարանում:
2013-2015թթ. եղել է ՀՀ երիտասարդական խորհրդարանի պատգամավոր:
2014-2015թթ. հանդիսացել է Արցախի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախագահը:
Նրա նախաձեռնությամբ 2015թ. հունվարի 13-ին հիմնադրվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը:
2003-2005թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:
2007-2009թթ. աշխատել է մասնավոր ընկերությունում` որպես իրավաբան:
2010թ. առայսօր աշխատում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` սկզբից որպես պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի 1-ին կարգի, այնուհետև առաջատար մասնագետ, 2014-2016թթ.` աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, իսկ 2016թ.-ից` բաժնի վարիչ:
Մասնակցել է Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս կազմակերպված երկու տասնյակից ավելի գիտաժողովների, համաժողովների և սեմինարների, պարգևատրվել դիպլոմներով, պատվոգրերով և վկայականներով:
Մոտ երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:
2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման նախօրեին նախաձեռնել և իրականացրել է «ԼՂՀ Սահմանադրության քարոզչություն» ծրագիրը:
2006թ. դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացած «Մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները» ուսանողական առաջին գիտական կոնֆերանսում, հանդես գալով «Բնակչության իրավագիտակցության բարձրացումը որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխիք» թեմայով ելույթով, գրավել է առաջին մրցանակային տեղը:
2009թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում Հենրիկ Խաչատրյանի 70-ամյակին նվիրված գիտաժողովում, հանդես գալով «Իրավունքի գերակայությունը որպես սահմանադրական արժեք` ԼՂՀ օրինակով» թեմայով ելույթով, գրավել է երրորդ մրցանակային տեղը:
2013 թվականի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի մարզի կրթության և գիտության նախարարության ու Երրորդ արբիտրաժային դատարանի կողմից կազմակերպված երիտասարդ իրավաբան-գիտնականների «Իրավաբանական IQ» երկրորդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել «ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լեգիտիմությունը» աշխատանքի համար:
Ամուսնացած է, ունի երկու որդի:

 Գիտական աշխատանքների ցանկ

  1. Բնակչության իրավագիտակցության բարձրացումը որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխիք, Արցախի Պետական Համալսարանի գիտական տեղեկագիր, հ. 2(13), 2006, էջ 144-148:
  2. ԼՂՀ հռչակման իրավական հիմքերը, «Ազգ և ժառանգություն» Համահայկական երիտասարդական գիտաժողովի նյութեր, Ստեփանակերտ, 2006, էջ 88-93:
  3. Իրավական դաստիարակության դերը իրավական պետության ձևավորման ու կայացման գործընթացում, Արցախի Պետական Համալսարանի գիտական տեղեկագիր, հ. 3(16), 2007, էջ 41-47:
  4. ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները, Գիտական ընթերցումներ: Զեկուցումների հիմնադրույթներ 20-21 ապրիլի 2009, Եր., Զանգակ-97, 2009, էջ 146-148:
  5. Легитимность права на самоопределение нации НКР, Общественная мысль Приднестровья, 2, 2011, стр. 200-206.
  6. «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագրի իրավագիտական արժեքն ու նշանակությունը, ԼՂՀ դատական իշխանություն, № 3, 2011, էջ 121-131:
  7. ԼՂՀ Սահմանադրության արժեբանական ընկալումները որպես երկրում սահմանադրականության հաստատման կարևորագույն նախասկիզբ, Դատական իշխանություն, № 6 (167), 2013, էջ 6-15:
  8. Սահմանադրական արժեբանություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը, Սահմանադրական դատարանի տեղեկագիր, № 2 (68) 2013, էջ 22-30:
  9. ԼՂՀ Նախագահի 2012թ. ընտրությունները երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների համատեքստում, Դատական իշխանություն, № 10-11 (171-172), 2013, էջ 44-51:
  10. “Конституционно-правовое регулирование референдума в Нагорно-Карабахской Республике: проблемы и пути их решения”, Материалы Международного молодежного научного форума «ЛОМОНОСОВ-2014» / Отв. ред. А.И. Андреев, А.В. Андриянов, Е.А. Антипов. [Электронный ресурс] – М.: МАКС Пресс, 2014. http://lomonosov-msu.ru/archive/Lomonosov_2014/section_32_2783.htm ; ISBN 978-5-317-04715-3.
  11. Аксиологические особенности Конституции Нагорно-Карабахской Республики (Республики Арцах), Конституционное и муниципальное право, выпуск 10, Октябрь, 2014, С. 64-68.
  12. Особенности действия принципа верховенства права в Нагорно-Карабахской Республике, ԼՂՀ դատական իշխանություն, №4, 2014, էջ 31-33:
  13. Верховенство права как конституционная ценность (на примере Конституции Нагорно-Карабахской Республики), Инновации в государстве и праве России. Материалы международной научно-практической конференции (Н.Новгород, 24-25 апреля 2014г.). – Н.Новгород: Изд-во Нижегородского госуниверситета им. Н.И.Лобачевского, 2014. – С. 25-28.
  14. Սահմանադրական արդարադատության համակարգի հետագա զարգացման հիմնախնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Սահմանադրական դատարանի տեղեկագիր, № 1 (75) 2015, էջ 5-15:
  15. Порядок взаимодействия органов законодательной и исполнительной ветвей власти по Конституции Нагорно-Карабахской”, Материалы Международного молодежного научного форума «ЛОМОНОСОВ-2015» / Отв. ред. А.И. Андреев, А.В. Андриянов, Е.А. Антипов. [Электронный ресурс] – М.: МАКС Пресс, 2015. http://lomonosov-msu.ru/archive/ Lomonosov_ 2015/data/section_34_7155.htm; ISBN 978-5-317-04946-1.
  16. Իշխանությունների տարանջատումը որպես սահմանադրական արժեք (ԼՂՀ օրինակով), Մեսրոպ Մաշտոց համալսարանի լրատու, №1, 2015, Ստեփանակերտ, էջ 77-86 (Ս.Պետիկյանի համահեղինակությամբ):
  17. Հանրաքվեի ինստիտուտի կատարելագործման հիմնական ուղղությունները ԼՂՀ-ում // Օրինականություն, № 89, 2015, Երևան, էջ 42-45:
  18. Проблемы установления международных связей между вузами Нагорно-Карабахской Республики и Российской Федерации // Специфика профессиональной деятельности социальных работников / Под общей ред. проф. З.Х. Саралиевой – Н.Новгород: изд- во НИСОЦ, 2015, С. 503-505 (в соавторстве с Петикян С.).
  19. ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունների հիմնական բնութագրիչները // ԼՂՀ դատական իշխանություն, № 1 (20), 2016, էջ 22-29 (Ս.Պետիկյանի համահեղինակությամբ):
  20. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները, Երևան, Անտարես, 2016, 240 էջ, ISBN 978-9939-51-957-9 (մենագրություն):
  21. Արցախի Հանրապետության Սահմանադրության կատարելագործման հիմնական ուղղությունները, «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածու, Եր.: ԱԵԳՄՄ, 2016, էջ 55-61 (Ս.Պետիկյանի համահեղինակությամբ):
  22. Проблемы формирования правосознания школьников старших класс Республики Арцах (Нагорно-Карабахской Республики), Сборник статьей по материалам VIII международной научно-практической конференции, Саратовская государственная юридическая академия, Саратов, 2017, С. 299-300 (в соавторстве с Петикян С.).
  23. Аксиологические особенности Конституции Нагорно-Карабахской Республики (Республики Арцах) и проблемы дальнейшего развития конституционализма, Вестник КГУ №2, 2017, С. 204-206 (в соавторстве с Петикян С.)
  24. Արցախի Հանրապետության ավագ դասարանների աշակերտների իրավագիտակցության ձևավորման հիմնախնդիրը, Մարդ և հասարակություն, 2, 2017, էջ 11-33:
Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...