ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Մուսայելյան Նորայր Աղաբեկի

_MG_1353անասնաբուժական գիտությունների թեկնածու

Ծնվել է 1977թ. օգոստոսի 28-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում, ծառայողի ընտանիքում: 1984-1994թթ. սովորել է  Թաղավարդի Ա. Գրաշու անվան միջն. դպրոցում, ապա 1994թ. ընդունվել ԱրՊՀ-ի Ագրարային ֆակուլտետի անասնաբուժական բաժինը, որը  ավարտել  2002թ.:

1994-1998թթ. ծառայել ԼՂՀ Պաշտպանության բանակում:

2003-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԱրՊՀ-ի մագիստրատուրայի ստացիոնար բաժինն «Անասնաբուժություն» մասնագիտությամբ:

03.09.2002-01.09.2008թթ աշխատել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում որպես դասախոս, 23.01.2008-15.01.2009 թթ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության բաժնում որպես առաջատար մասնագետ, 15.01.2009 – 25.08.2010թթ որպես գլխավոր մասնագետ, համատեղության կարգով դասախոսել նաև ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղում:

2005թ-ին ընդունվել է ՀՊԱՀ ասպիրանտուրայի հեռակա բաժին (Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն) ԺԶ.00.03-«Կենդանիների վարակիչ հիվանդություններ, սանիտարական փորձաքննություն, զոոհիգիենա» մասնագիտությամբ, ավարտել 2009թ-ին` ստանալով անասնաբուժական գիտությունների  թեկնածուի գիտական աստիճան (ատենախոսության սեղմագիրն՝ այստեղ):

Ունի տպագրված 8 գիտական հոդված և 1 մեթոդական աշխատանք:

26.08.2010թ աշխատանքի է անցել ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղում, որպես դասախոս:

15.11.2011-14.02.2012թթ ղեկավարել է ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի «Ագրոնոմիայի, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության» ամբիոնը:

14.02.2012-01.09.2015թթ  և համատեղության կարգով դասախոսել է ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղում:

14.02.2012-01.06.2014թթ աշխատել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության վարչության պետ, 01.06.2014թ նշանակվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ:

Մի շարք երկրներում մասնակցել է վերապատրաստման դասընթացների և ստացել սերտիֆիկատներ:

Ամուսնացած է, ունի  2 տղա:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...