ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Մարգարյան Լուսինե Գեորգիի

Margaryan Lusineբանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Ծնվել է 1980թ. հունիսի 1-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում,  մտավորականի ընտանիքում:

1986-1987 ուսումնական  տարում ընդունվել է գյուղի միջնակարգ դպրոցը  և այն գերազանցությամբ  ավարտել 1997թ-ին: Նույն տարում ընդունվել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը`  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ և  2001թ. գերազանցությամբ  ավարտել այն` ստանալով  հայոց լեզվի և գրականության ուսուցչի ու բանասիրության  բակալավրի որակավորում: Նույն տարում ` 2001թ.,  ընդունվել է ԱրՊՀ մագիստրատուրան` «Հայոց լեզու  մասնագիտությամբ  և 2003թ. ավարտել այն` ստանալով բանասիրության մագիստրոսի աստիճան:

2003թ. ընդունվել է ԱրՊՀ  ասպիրանտուրան` «Հայոց լեզու» (Ժ.02.01) մասնագիտությամբ  և 2006թ. ավարտել այն: 2008թ. ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Արցախի բանահյուսության լեզուն» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:  2011թ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է  դոցենտի գիտական  կոչում` լեզվաբանություն մասնագիտությամբ:

2001թ. նոյեմբերի 1-ից աշխատում է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում. 2007 թվականից` որպես հայոց լեզվի և գրականության ամբիոնի ավագ դասախոս, 2009 թվականից առ այսօր` որպես հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ:

2014թ. մայիսի 5-ին նշանակվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության կենտրոնի»  տնօրեն:

2015թ. մայիսին անդամագրվել է Հայկական միջազգային ուսումների  կենտրոնին՝ որպես  լիազոր անդամ:

Ամուսնացած է:  Ունի երեք երեխա:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...