ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Հայրիյան Եվգենյա Ռազմիկի

20141024_113655

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Ծնվել է 1984 թվականի  սեպտեբերի 27-ին Ստեփանակերտում: 1991 թվականին ընդունվել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը և 2001 թվականին այն ավարտել  գերազանցությամբ: 2001 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «ֆինանսների և վարկ» բաժինը և 2006 թվականին ավարտել այն` ստանալով տնտեսագետի որակավորում: 2006-2009թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի «Տնտեսություն, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ ասպիրանտուրայում:

2013թ. նոյեմբերին ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի տնտեսագիտության թիվ 015 մասնագիտական խորհրդի նիստում պաշտպանել է «Դրամավարկային քաղաքականության կարգավորման առանձնահատկությունները ԼՂՀ տնտեսության զարգացման արդի փուլում» թեմայով թեկնածուական ատենախոսություն` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան (ատենախոսության սեղմագիրն՝ այստեղ):

2015թ. հուլիսին ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ:

2008թ. փետրվարից աշխատում է ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնում սկզբում որպես ասիստենտի պաշտոնակատար, այնուհետև դասախոս և ավագ դասախոս:

2005թ. օգոստոսի 1-ից մինչև 2007թ. դեկտեմբերի 1-ը աշխատել է «Տեխնոլյուքս» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2007թ դեկտեմբերի 3-ից 2008թ. մարտի 27-ը ԼՂՀ Նախագահի աշխատակազմում որպես առաջին կարգի մասնագետ, 2008թ մարտի 28-ից մինչև 2009թ. հունվարի 8-ը «Ստեփանակերտի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2009թ. հունվարի 8-ից մինչև 2009թ. օգոստոսի 3-ը «Ստեփանակերտի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2009թ. օգոստոսի 7-ից առ այսօր՝  «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:

2015 թվականից հանդիսանում է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման անդամ:

Ամուսնացած չէ:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...