ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Իսկանդարյան Ֆլորա Ռաժդենի

անասնաբուժական գիտությունների թեկնածու

FloraՖլորա Ռաժդենի Իսկանդարյանը ծնվել է 1979թ. Երևան քաղաքում: 1985 թ-ին ընդունվել է Հաթերքի միջնակարգ դպրոցը, 1991 թ. տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն: 1997 թ. ավարտել է ՌԴ Տալիցա քաղաքի միջնակարգ դպրոցը և ընդունվել ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի գյուղատնտեսական ակադեմիան «Անասնաբուծություն» մասնագիտության բաժինը: 1999թ. տեղափոխվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծության բաժինը, իսկ 2000թ. ուսումը շարունակել և 2004թ. ավարտել է ԱրՊՀ-ի ագրարային ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան «Անասնաբուժություն» մասնագիտությամբ: 2005 թ. ընդունվել և 2007 թ. ավարտել է ԱրՊՀ-ի մագիստրատուրան` ստանալով «Անասնաբուժություն» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան: 2009թ. ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի համաճարակաբանության և մակաբուծանբանության ամբիոնի ասպիրանտուրան, որն ավարտել է 2015թ.:

2003թ. ընդուվել է աշխատանքի «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» ՊՈԱԿ-ում` որպես լաբորանտ, 01.06.2004թ-ից աշխատել նույն լաբորատորիայում` որպես անասնաբույժ-պարազիտոլոգ, կատարելով նաև լաբորանտի պարտականությունները, այնուհետև մշտական աշխատողի՝ անասնաբույժ-պարազիտոլոգի աշխատանքի վերադառնալու կապակցությամբ 01.06.2005թ. տեղեփոխվել է և նշանակվել 1-ին կարգի լաբորանտ: 01.10.2007 թվականից առ այսօր աշխատում է նույն լաբորատորիայում փոխտնօրեն-բակտերիոլոգի պաշտոնում:

2008թ-ից առ այսօր համատեղությամբ աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության ամբիոնում, որպես դասախոս:

Ամուսնալուծված է, ունի մեկ աղջիկ:

 

 

 

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...