ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Բաղդասարյան Նելլի Էդուարդի

Nelliպատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նելլի Էդուարդի Բաղդասարյանը (Օհանջանյան) ծնվել է 1981 թ. ԼՂՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում: 1998 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 2002 թ. գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանը` «Պատմություն» մասնագիտությամբ, իսկ  2004 թ. ԱրՊՀ մագիստրատուրան` «Հայոց պատմություն» մասնագիտությամբ՝ պաշտպանելով «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և թուրք-ադրբեջանական արձագանքները 1991-2003 թթ.» մագիստրոսական ատենախոսությունը: 2004 թ. աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում որպես պատմության ամբիոնի դասախոս: 2004-2007 թթ. սովորել է ԱրՊՀ ասպիրանտուրայում՝ «Է.00.01-Հայոց պատմություն» մասնագիտությամբ: 2006 թ. աշխատել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում որպես գիտաշխատող: 2007 թվականից դասախոսում է նաև Արցախի պետական համալսարանում: 2009 թվականից ղեկավարում է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պատմության ամբիոնը: 2010 թ. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Քաղաքական և սոցիալ-տնտեսական կացությունը Ղարաբաղում 1813-1867 թթ.» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2013 թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է պատմագիտության դոցենտի գիտական կոչում: 2015 թվականից հիմնական հիմունքներով  դասախոսում է ԱրՊՀ «Պատմության» ամբիոնում:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

 

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...