ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Ուսուցողական դասընթաց երիտասարդների համար

 0001«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը «Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը ԼՂՀում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է ուսուցողական դասընթաց:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպվող դասընթացը նախատեսված է 18-30 տարեկան երիտասարդների համար:

Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել իրավական իրազեկվածության մակարդակն իրենց իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ, ինչպես նաև մեթոդական օգնություն ցույց տալ առօրյա կյանքում հանդիպող իրավական հարցերի լուծման գործում:

Դասընթացի թեմաներն են՝

  1. ԼՂՀ Սահմանադրության արժեհամակարգը, ընդունման նախադրյալներն ու արդի մարտահրավերները:
  2. ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների դասակարգումն ու իրացման հնարավորությունները:
  3. ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու պարտականությունների կատարման կարևորությունը:

Դասընթացները տեղի կունենան մարտի 24-ից 25-ը և ապրիլի 1-ից 2-ը Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում, սկիզբը՝ ժամը 10.00-ին:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և ուղարկել aegmm.hk@gmail.com էլ. փոստին:

Դիմելու վերջնաժամկետն է 2016թ. մարտի 20-ը:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 97277770 հեռախոսահամարով:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...