ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Միջազգային գիտաժողովի հայտարարություն

Logoner - hayeren

«ԼՂՀ (ԱՐՑԱԽԻ) 25-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ

ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

միջազգային երիտասարդական գիտաժողով 

2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ. հուլիսի 15-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել artsakh.conference@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև`

  • զեկուցման թեզիսը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին համապատասխանող առանձին նյութերի ժողովածուի ձևով:

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

Համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագրով:

Ծավալը՝ 4-7 էջ:

Էջի ֆորմատը՝ A5 (148×210 մմ), լուսանցքները. ձախից, վերևից, աջից՝ 18 մմ, ներքևից՝ 16 մմ:

Տեքստի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն՝ Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է զեկուցման վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 11 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, ասպիրանտուրա, գիտությունների թեկնածու, դասախոս): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. զեկուցման թեզիսի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը կազմակերպվելու է անվճար:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր,
Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս,

ի.գ.թ. Ավետիք Համլետի Հարությունյան

Հեռ. (+374) 97277770, էլ. փոստ. avetiq.hh@gmail.com:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...