ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Որո՞նք են նոտարի կողմից իրականացվող գործողությունները

«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը:

Դրանք են`

1) վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր և այլն),
2) միջոցներ է ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար,
3) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր,
4) տալիս է ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր,
5) վավերացնում է փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկությունը,
6) վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը,
7) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը,
8) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը,
9) հաստատում է քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը,
10) հաստատում է լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը,
11) հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը,
12) ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ,
13) դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում կամ վերադարձնում դրամական գումար կամ արժեթղթեր,
14) ի պահ է ընդունում փաստաթղթեր,
15) ապահովում է ապացույցներ,
16) վավերացնում է կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրությունը:
Հարկ է նշել, որ նոտարական առանձին գործողություններ կարող են իրականացնել ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքով ուղղակի նախատեսված պաշտոնատար անձինք:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: Դրանք են` 1) վավերացնում ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...