ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Կատվալյան Հերմինե Արայիկի

Безымянный

Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի  ասպիրանտ

Ծնվել է 1992 թվականի  հունվարի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: 1999 թվականին ընդունվել է Սարուխան գյուղի Սուրեն Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը և 2009 թվականին այն ավարտել գերազանցությամբ: 2009 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» բաժինը և 2013 թվականին  գերազանցությամբ ավարտել այն` ստանալով տնտեսագետի բակալավրի որակավորում: 2013-2015թթ. սովորել  և գերանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագտական համալսարանի նույն ֆակուլտետի «Միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ» մասնագիտացմամբ մագիստրատուրան: Միաժամանակ 2013-2014 Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» մասնագիտացմամբ մագիստրատուրայում:

2015 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագտական համալսարանի «Համաշխարհային տնտեսագիտություն» մասնագիտությամբ  ասպիրանտուրան:

2014թ.-ի սեպտեմբերից մինչև 2015 թվականի հուլիսը աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում որպես վերլուծաբան` իրականացնելով վերլուծություններ «ՀՀ արտահանման խթանման լոգիստիկ հիմնախնդիրները» թեմայով:

2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի նոյեմբերը աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունում որպես փորձագետ:

2016 թվականի նոյեմբերից աշխատում է ՀՀ տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության Մակրոտնտեսական վերլուծություների և համադրումների վարչությունում որպես առաջատար մասնագետ:

Ամուսնացած չէ:

Գիտական աշխատանքների ցանկ

  1. «Ծովային ելքի բացակայությունը որպես ՀՀ արտաքին առևտրի խոչընդոտ»,ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները, ուսանողական գիտաժողովի  նյութերի ժողովածու, Երևան «Տնտեսագետ»  2013թ.,  էջ 158-166
  2. «Գնողունակության համարժեքության տեսությունը և դրա գործողության ստուգումը (ՀՀ օրինակով)», Հայաստան, Ֆինանսներ և Էկոնոմիկա, Թիվ 7-8 (169-170) 2014, Էջ 23-26
  3. «Միգրացիոն հոսքերի պետական կարգավորումը որպես ՀՀ-ում պետական կառավարման արդյունավետության ապահովման պայման» ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Գիտական հանդես, (Հատուկ թողարկում), միջբուհական գիտաժողովի նյութերի ժողովածու, 5/2014, ISSN 1829-0167, Էջ 94-102
Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...