ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Առաջին անգամ Արցախում կկազմակերպվի «Սահմանադրություն և իրավունք» խորագրով դպրոցականների հանրապետական օլիմպիադա

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման նախաձեռնությամբ 2017թ. փետրվարի 28-ին Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջկենտրոնների 11 և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում անց է կացվելու «Սահմանադրություն և իրավունք»  դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադան:

olimpiada_logoՕլիմպիադայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեղադրվելու է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման www.aegmm.org կայքում։

Օլիմպիադան կազմակերպվում է մեկ փուլով` Ստեփանակերտում` Վ.Ջհանգիրյանի անվան 11-րդ ավագ դպրոցում, իսկ ԼՂՀ շրջկենտրոններում` շրջկենտրոնների դպրոցներում:

Օլիմպիադային յուրաքանչյուր դպրոցից կարող են մասնակցել 11 և 12-րդ դասարանների առավելագույնը 5-ական աշակերտներ:

Օլիմպիադան անց է կացվում միասնական հարցաշարով, որը բաղկացած է ստուգողական հարցերից ու իրավական թեմայով շարադրություն գրելու առաջադրանքից: Հարցաշարի լրացման տևողությունը 90 րոպե է:

Հարցաշարում ներառվող հարցերը ընդգրկում են հետևյալ բնագավառները.

  • ԼՂՀ պետության և իրավունքի պատմություն,
  • ԼՂՀ 2006թ. Սահմանադրություն,
  • ԼՂՀ 2017թ. Սահմանադրության նախագիծ,
  • Հասարակագիտության դասագրքեր,
  • կրթության ոլորտի օրենսդրություն,
  • ԼՂՀ ընտանեկան օրենսգիրք,
  • երեխայի (աշակերտի) իրավունքներ և պարտականություններ:

Օլիմպիադայի հաղթողները պարգևատրվելու են Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման կողմից։

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...