ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Դոլուխանյան Անուշ Վլադիմիրի

Anoush D.Արցախի պետական համալսարանի ասպիրանտ

Ծնվել է 1991թ. հունիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: 1998-2008թթ. սովորել է Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում: 2008թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը, որն ավատել է 2012թ.: Նույն թվականին ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, այն ավարտել 2015թ.՝ «Հայ գրականություն» մասնագիտացմամբ:

2012-2013 թթ. մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված «Հիմնական անգլերեն» (երեք մակարդակ), 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ կողմից կազմակերպված  «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Էթիկետ և միջմշակութային  հաղորդակցություն» դասընթացներին, ստացել համապատասխան հավաստագրեր:

2012 թ. աշխատանքի է անցել Արցախի պետական համալսարանում՝ իբրև հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետին կից գործող հեռուստաստուդիայի վարիչ: 2014 թվականից առ այսօր աշխատում է նույն համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների, հանրային կապերի և լրատվության բաժնում՝ որպես լրագրող-մոնտաժող:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:

Ամուսնացած չէ:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...