ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Գրիգորյան Մարիամ Արայիկի

IMG_1353Արցախի պետական համալսարանի ասպիրանտ

Ծնվել է 1993թ. փետրվարի 2-ին Երևան քաղաքում: 1999-2009թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը:

2009-2013թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «իրավագիտություն» բաժինը:

2013-2016թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում: 2016թ. գերազանցությամբ պաշտպանել  է «Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմները» վերտառությամբ մագիստրոսական թեզը` ստանալով մագիստրոսի աստիճան:

2016թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի պատմաիրավաբանական ֆակուլտետի «իրավագիտություն» բաժնի ասպիրանտուրան, ատենախոսության թեման՝ «Մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության հիմնախնդիրը՝ ազգերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում»:

2012թ. մայիսից մինչև 2013թ. օգոստոսն աշխատել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում` որպես աշխատակազմի ընդհանուր բաժնի 1-ին կարգի մասնագետ:

2013թ. օգոստոսից առ այսօր աշխատում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` սկզբից որպես պետաիրավական վարչության ներման և քաղաքացիության հարցերի բաժնի առաջատար մասնագետ, իսկ 2016թ.-ից` աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի գլխավոր մասնագետ:

Ամուսնացած չէ:

 

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...