ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Իրականացված ծրագրեր
Գիտական ընթերցումներ` նվիրված արցախյան շարժման 30-ամյակին
DSC_4390

Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորման (ԱԵԳՄՄ) և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի համատեղ նախաձեռնությամբ 2018թ. փետրվարի 24-ին Համալսարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է «Արցախյան շարժման խորհուրդն ու արդի հիմնախնդիրները» խորագրով գիտական ընթերցումներ՝ նվիրված արցախյան շարժման 30-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին դասախոսներ Արցախի և Հայաստանի բուհերից, ԱԵԳՄՄ անդամներ, ուսանողներ:

Ավելին

Համացանցում հասանելի է «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» գիրքը
76700

76700

Արցախի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի դասախոս, լրագրող, քաղաքական գիտությունների թեկնածու Հրայր Փաշայանի «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» գրքի շնորհանդեսը՝ նվիրված սահմանապահ մի խումբ դիրքապահների, ովքեր տարբեր սխրագործություններով ծառայության ընթացքում աչքի են ընկել:

Ավելին

Համացանցում հասանելի է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուն
Kazm

Kazm

Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ 2017թ. սեպտեմբերի 14-ից 17-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի զեկուցումների նյութերն ամփոփվել են եռալեզու ժողովածուում:

Ավելին

Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը նվիրված միջազգային երիտասարդական գիտաժողով
DSC_1651

Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» երկրորդ միջազգային երիտասարդական գիտաժողովը:

Գիտաժողովի կազմակերպիչն Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումն է՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ։

Ավելին

Լավագույն դիրքապահ Սամվել Խաչատրյան. «Երբեք հուսախաբ չանելով սպասելիքները…»
SAMVEL XACHATRYAN

ԵՐԲԵՔ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՆԵԼՈՎ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ…

Ծառայության անցնելով Պաշտպանության բանակում` շատ հաճախ երիտասարդ հայրենյաց պաշտպանները չգիտեն թե ինչ դժվարություններ ու փորձություններ պիտի հաղթահարեն, սակայն հանուն Մեծ գաղափարների` նրանք պատրաստակամորեն են ստանձնում պատվաբեր առաքելությունը: Սամվել Հարությունի Խաչատրյանը դրանցից մեկն է: Նա ծնվել է 1997թ. հունվարի 11-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Զորակոչվել է զինծառայության 2015 թվականին: Զինծառայության տարբեր ոլորտներում ցուցաբերած բանիմացության, ընկերասիրության և գիտելիքները խորացնելու պատրաստակամության շնորհիվ Սամվել Խաչատրյանը զորամասում ծառայելու առաջին օրերից ձեռք է բերել վերադաս հրամանատարության և ծառայակից ընկերների վստահությունն ու հարգանքը: Մասնակցելով սերժանտական դասընթացներին` ստացել է կրտսեր սերժանտի, այնուհետև սերժանտի զինվորական կոչում՝ նշանակվելով ջոկի հրամանատար:

Ավելին

Լավագույն դիրքապահ Կարապետ Կարապետյան. «Գործնականում կիրառելով տեսական գիտելիքներն ու ի ցույց դնելով Հայրենիքին նվիրվածությունը»
KARAPET KARAPETYAN

ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՎ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ՈՒ Ի ՑՈՒՅՑ ԴՆԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

KARAPET KARAPETYANԿարապետ Առաքելի Կարապետյանը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Երևան քաղաքում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է հայ-հունական պետական քոլեջում որպես գինեգործ-տեխնոլոգ: Զորակոչվել է ժամկետային զինծառայության 2016 թվականին: Նա հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնողներից մեկն է:

Ավելին

Լավագույն դիրքապահ Աշոտ Մազմանյան. «Գիտակցաբար և նվիրված ծառայությունը հաջողության գրավականն է»
ASOT MAZMANYAN

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի իրականացման շրջանակներում շարունակում ենք մեր ընթերցողին ներկայացնել դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Պաշտպանության բանակի գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի ներքոհիշյալ զինծառայողները մյուսների համեմատ ունեն որոշակի մարտական փորձ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքապահի իրենց պարտականությունների կատարման ընթացքում` նրանք գործնականում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցրին փայլուն ձևով: Դա 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերն էր:

Ավելին

Լավագույն դիրքապահ Խորեն Ասատրյան. «Յուրաքանչյուրի պաշտպանվածության շնորհիվ է հնարավոր դառնում անառիկ պահել Հայրենիքի սահմանը»
KHOREN

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՌՆՈՒՄ  ԱՆԱՌԻԿ ՊԱՀԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԸ»

Պաշտպանության բանակի բազմաթիվ դիրքապահներից մեկն էլ, ով իրեն լավագույն կողմերով է դրսևորել մարտական հերթապահության կրման ընթացքում, Խորեն Իշխանի Ասատրյանն է: Ծնվել է 1997 թվականի դեկտեմբեր 28-ին Ապարանի շրջանի Հարթավան գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և առաջին կուրսից զորակոչվել զինծառայության: 

Ավելին

Լավագույն դիրքապահ Մայիս Մանուչարյան
MAYIS

ԴԻՐՔԻ ԱՎԱԳԸ

MAYISԿրտսեր սերժանտ Մայիս Արսենի Մանուչարյանը ծնվել է 1997թ. դեկտեմբերի 7-ին Դիլիջան քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ 2012-2015 թթ. ուսումը շարունակել Դիլիջանի պետական քոլեջում` ձեռք բերելով ավտոփականագործի մասնագիտություն: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականին:

Ավելին

Լավագույն դիրքապահ Գառնիկ Խաչունց. «Դիրքերում հայ զինվորի մշտարթուն հերթապահությամբ երկրի սահմաններն անառիկ են, իսկ հայրենիքը` պաշտպանված»
GARNK

«ԴԻՐՔԵՐՈՒՄ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄՇՏԱՐԹՈՒՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆԱՌԻԿ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ»

Այցելելով գնդապետ Կ.Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր` զինծառայությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ զրուցեցինք իրեն լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներից մեկի` դիրքի ավագ, ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի հետ:

GARNKԱվագ սերժանտ Գառնիկ Արմենի Խաչունցը ծնվել է 1997 թվականի հունիսի 7-ին Սյունիքի մարզում՝ Գորիսի շրջանի Տեղ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո զորակոչվել զինծառայության:

Ավելին

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...