ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Իրականացված ծրագրեր
Լավագույն դիրքապահ Արմեն Թառոյան. «Դիրքապահներով պատրաստ ենք արժանի հակահարված հասցնել հակառակորդին»
ARMEN

«ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ»

Պաշտպանության բանակի գնդապետ Կ.Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերից մեկում մեր այցելության պահին դիրքապահի պարտականությունները կատարում էր շարքային Արմեն Թառոյանը: Շարքային Արմեն Թառոյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 3-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության և առայսօր ծառայում է նույն զորամասում:

Ավելին

Լավագույն դիրքապահ Տիգրան Խլղաթյան. «Դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը բոլորիս համատեղ ծառայության արգասիքն է»
TIGRAN

«ԴԻՐՔԵՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՏԵՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔՆ Է»

Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում աչքի ընկած զինծառայողներից մեկն էլ, ում հետ զրուցեցինք զինծառայությանն առնչվող տարբեր թեմաների և մասնավորապես մարտական հերթապահության շուրջ, շարքային Տիգրան Խլղաթյանն է: Ինչպես մյուս դիրքապահները, ինքը նույնպես համեստություն ցուցաբերելով հայտնեց, որ պարզապես կատարում է իր ծառայողական պարտականությունները: «Եվ ընդհանրապես, դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը, ձեռքբերումներն ու ձախողումները ես համարում եմ յուրաքանչյուչիս և բոլորիս համատեղ ծառայության արգասիքը»:

Ավելին

Լավագույն դիրքապահ Էդմոն Յավրումյան. «Պատրաստ ենք ձախողելու հակառակորդի բոլոր մտադրությունները»
EDMON 1

«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՁԱԽՈՂԵԼՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԲՈԼՈՐ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Էդմոն Մելիքսեթի Յավրումյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 10-ին, Լոռու մարզի Մեծավան գյուղում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կիրովականի Լոռեմենտ համալսարանի ռադիոտեխնիկայի բաժնում և երրորդ կուրսից` 2016 թվականի հունվարին զորակոչվել պարտադիր ժամկետային զինծառայության:

Ավելին

Լավագույն դիրքապահ Գարիկ Փիրոև. «Ինչպես մեր օջախը կպաշտպանենք, այնպես էլ պատրաստ ենք դիրքը պահել ու պաշտպանել»
GARIK

«ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՕՋԱԽԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆՔ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԴԻՐՔԸ ՊԱՀԵԼ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ»

«Նախքան զորակոչվելս, կարելի է ասել, պատկերացում չունեի դիրքերի ու դիրքապահի ծառայության մասին: Գալով դիրքեր և կատարելով Հայրենիքի պաշտպանի գործը` սկսել եմ ավելի կարևորել «Հայրենիք» հասկացության արժեքն ու էությունը: Չնայած դժվարություններին` մենք գիտակցում ենք մեր գործի կարևորությունն ամբողջ ազգի հարատևման հարցում: Հենց այդ գիտակցումն է պատճառը, որ մեզանից ոչ մեկը չի տրտնջում և ցանկացած պահի պատրաստ  է հակառակորդին արժանի հակահարված հասցնել»,- նշում է մեր զրուցակից եֆրեյտոր Գ. Փիրոևը` հավելելով, որ այդ գործում իրեն օգնել և ունեցած փորձը փոխանցել են հրամանատարներն ու ավագ ընկերները:

Ավելին

Լավագույն դիրքապահ Դավիթ Մկրտչյան. «Հայրենիքիս ծառայելն ինձ համար մեծ պատիվ է»
DAVIT 01

 «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԾԱՌԱՅԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է»

Հենց այսպիսի համոզմունքով է Դավիթը զորակոչվել զինծառայության և առանց տրտնջալու, գիտակցաբար, գրեթե մեկ տարի է, ինչ կատարում է իր ծառայողական պարտականությունները: Թերևս  դա է պատճառը, որ ինքն իրեն համարում է ոչ թե պարզապես 2 տարվա զինվորական պարտքը կատարող և օրեր հաշվող անձնավորություն, այլ ժողովրդի հույսն ու ապավենը, իր հայրենիքի պահապանն ու նրա արժանապատիվ քաղաքացին: Շարքային Մկրտչյանի մոտ այսպիսի համոզմունքը ձևավորվել է նախքան զորակոչվելը, իսկ հաստատվել` հատկապես դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում:

Ավելին

Մեկնարկել է «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը
Hrayr Pashayan

Hrayr PashayanՀայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության  կողմից իրականացվում է «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: 

Ավելին

Ամփոփվել են բիզնես թրեյնինգի արդյունքները
IMG_7782

Հունիսի 17-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփվել են «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպված բիզնես թրեյնինգի արդյունքները:

Ավելին

Ստեփանակերտում մեկնարկել է երիտասարդների համար նախատեսված բիզնես թրեյնինգ
2017-06-10 11.21.50

Հունիսի 10-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում մեկնարկել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպվող Արցախի երիտասարդության շրջանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հմտությունների ձևավորմանն ու խթանմանը միտված ուսուցողական դասընթացը:

Ավելին

Կայացել է «Սահմանադրություն և իրավունք» օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը
17238862_1111502962328776_650287363_n

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է «Սահմանադրություն և իրավունք» դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադան կազմակերպվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Ավելին

Արցախում կայացել է իրավունքի թեմայով առաջին օլիմպիադան
Stepanakert.1

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ. փետրվարի 28-ին Ստեփանակերտի և շրջկենտրոնների ավագ դպրոցների աշակերտների շրջանում կազմակերպվել է «Սահմանադրություն և իրավունք» խորագրով դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադան:

Ավելին

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...