ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Իրականացված ծրագրեր
Կայացել է «Սահմանադրություն և իրավունք» օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը
17238862_1111502962328776_650287363_n

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է «Սահմանադրություն և իրավունք» դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադան կազմակերպվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Ավելին

Արցախում կայացել է իրավունքի թեմայով առաջին օլիմպիադան
Stepanakert.1

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ. փետրվարի 28-ին Ստեփանակերտի և շրջկենտրոնների ավագ դպրոցների աշակերտների շրջանում կազմակերպվել է «Սահմանադրություն և իրավունք» խորագրով դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադան:

Ավելին

Համացանցում հասանելի է «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուն
Kazm

KazmԱրցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման նախաձեռնությամբ և ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ Նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ 2016թ. սեպտեմբերի 15-ից 18-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովի զեկուցումների նյութերն ամփոփվել են մեկ ժողովածուում:

Ավելին

Արցախի աշակերտների իրավագիտակցության հիմնախնդիրը` ուշադրության կենտրոնում
Martuni

Օրերս Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամներ, ի.գ.թ. Ավետիք Հարությունյանը, ի.գ.թ. Սիրանուշ Պետիկյանը և Լուսինե Բարխուդարյանը «Իրավագիտակցության հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում» ծրագրի շրջանակներում սոցիոլոգիական հարցումներ են անցկացրել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Ճարտար քաղաքների, ինչպես նաև Սոս և Կարմիր Շուկա գյուղերի դպրոցներում:

Ավելին

Ստեփանակերտում անց է կացվել ԼՂՀ պետականության 25-ամյակին նվիրված միջազգային երիտասարդական գիտաժողով
IMG_2846

Սեպտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն և արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:

Ավելին

Ստեփանակերտում մեկնարկել է երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված քառօրյա դասընթացը
IMG_0546

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ «Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում 2016 թվականի մարտի 24-ին Մեսրոպ Մաշտոց համալսարանի նիստերի դահլիճում մեկնարկեց քառօրյա ուսուցողական դասընթացը:

Ավելին

Նկարահանվում է «Արցախցիների մասնակցությունը Մեծ հայրենականին» ֆիլմը
1

1

Արցախի Հանրապետությունից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է մոտ 45000 զինվոր, որոնցից վերադարձել են միայն 23000-ը: 2015թ. մարտի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում ապրում է մոտ 100 վետերան:

Ավելին

Ստեփանակերտում կազմակերպվել է «Գիտության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարներն Արցախի երիտասարդության շրջանում» թեմայով կլոր սեղան
0003

Այսօր Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերենս դահլիճում «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը կազմակերպել է «Գիտության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարներն Արցախի երիտասարդության շրջանում» թեմայով կլոր սեղան:

Ավելին

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...