ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Նորություններ
Ամփոփվել են բիզնես թրեյնինգի արդյունքները
IMG_7782

Հունիսի 17-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփվել են «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպված բիզնես թրեյնինգի արդյունքները:

Ավելին

Ստեփանակերտում մեկնարկել է երիտասարդների համար նախատեսված բիզնես թրեյնինգ
2017-06-10 11.21.50

Հունիսի 10-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում մեկնարկել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպվող Արցախի երիտասարդության շրջանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հմտությունների ձևավորմանն ու խթանմանը միտված ուսուցողական դասընթացը:

Ավելին

Միջազգային գիտաժողովի հայտարարություն
Conference  logo

Conference logo

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ աջակցությամբ 2017 թվականի սեպտեմբերի 14-17-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով:

Ավելին

Ուսուցողական դասընթաց երիտասարդների համար
Business training

Business training

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հմտությունների ձևավորումը և խթանումն Արցախի երիտասարդության շրջանում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է ուսուցողական դասընթաց: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպվող դասընթացը նախատեսված է 18-35 տարեկան երիտասարդների համար:

Ավելին

ԱԵԳՄՄ-ի պատվավոր անդամ Խաչիկ Գալստյանը` քաղաքական գիտությունների դոկտոր
18278858_10211572728086561_2176630907501546735_o

Khachik Galstyan 1Մայիսի 5-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) պատվավոր անդամ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Խաչիկ Սամվելի Գալստյանի «Քաղաքական երկխոսության հիմնախնդիրն արդի հասարակական-քաղաքական փոխակերպումների համատեքստում» թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:

Ավելին

ԱԵԳՄՄ անդամը զեկույցներով հանդես է եկել Մոսկվայում կայացած միջոցառումներին
Grigor Balasanyan

Grigor BalasanyanԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, ԱԵԳՄՄ անդամ Գրիգոր Բալասանյանը 2017թ. մարտի 28-ից ապրիլի 8-ը գտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքում, որտեղ մասնակցել է երկու միջոցառման:

Ավելին

ԱԵԳՄՄ անդամը մասնակցել է Գերմանիայում կայացած կրթական ծրագրին
IMG_5405

IMG_5405Ս.թ. փետրվարի 19-ից մարտի 9-ը ԱԵԳՄՄ-ի անդամ Արտաշես Խալաթյանը մասնակցել է Բեռլինի Հերտիի կառավարման դպրոցում Գերմնական համագործակցության ՋԻ ԱՅ Զեթ կազմակերպության ֆինանսավորմամբ կազմակերպված «Regional Academy 2017 – Transformation Lawyers – Legal Dialogue for Legal Transformation» տարածրջանային կրթական ծրագրին:

Ավելին

Կայացել է «Սահմանադրություն և իրավունք» օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը
17238862_1111502962328776_650287363_n

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է «Սահմանադրություն և իրավունք» դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադան կազմակերպվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Ավելին

Արցախում կայացել է իրավունքի թեմայով առաջին օլիմպիադան
Stepanakert.1

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ. փետրվարի 28-ին Ստեփանակերտի և շրջկենտրոնների ավագ դպրոցների աշակերտների շրջանում կազմակերպվել է «Սահմանադրություն և իրավունք» խորագրով դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադան:

Ավելին

Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորումը՝ լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն
16936029_873172502825333_170284694_o

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ավանդական դարձած «Հայկյան-2016» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը:

Ավելին

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...