ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Նորություններ
Ընթերցողի սեղանին է գիտական մտքի հերթական արգասիքը
2016-12-10 10.44

Դեկտեմբերի 10-ին Մեսրոպ Մաշտոց համալսարանի (ՄՄՀ) նիստերի դահլիճում տեղի է ունեցել ի.գ.թ., ԱԵԳՄՄ հիմնադիր, Խորհրդի անդամ, ԱրՊՀ և ՄՄՀ դասախոս Ավետիք Հարությունյանի «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները» գրքի շնորհանդեսը` նվիրված Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին և Սահմանադրության ընդունման 10-ամյակին:

Ավելին

Համացանցում հասանելի է «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուն
Kazm

KazmԱրցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման նախաձեռնությամբ և ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ Նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ 2016թ. սեպտեմբերի 15-ից 18-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովի զեկուցումների նյութերն ամփոփվել են մեկ ժողովածուում:

Ավելին

ԱԵԳՄՄ-ի անդամը` ԱրՊՀ-ի Տարվա լավագույն ուսանող
Nina Balayan.2. JPG

Nina Balayan.2. JPGՍույն թվականի նոյեմբերի 17-ին ԱԵԳՄՄ-ի անդամ Նինա Բալայանը արժանացել է ԱրՊՀ «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի հաղթողի կոչմանը:

Ավելին

Արցախի աշակերտների իրավագիտակցության հիմնախնդիրը` ուշադրության կենտրոնում
Martuni

Օրերս Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամներ, ի.գ.թ. Ավետիք Հարությունյանը, ի.գ.թ. Սիրանուշ Պետիկյանը և Լուսինե Բարխուդարյանը «Իրավագիտակցության հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում» ծրագրի շրջանակներում սոցիոլոգիական հարցումներ են անցկացրել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Ճարտար քաղաքների, ինչպես նաև Սոս և Կարմիր Շուկա գյուղերի դպրոցներում:

Ավելին

Միջազգային երիտասարդական գիտաժողովի հայտարարություն
IMG_5442

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

«ԼՂՀ (ԱՐՑԱԽԻ) 25-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ

ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

միջազգային երիտասարդական գիտաժողովի

(15-18 սեպտեմբերի 2016թ., Արցախ (ԼՂՀ), ք. Ստեփանակերտ)

Ավելին

Ստեփանակերտում անց է կացվել ԼՂՀ պետականության 25-ամյակին նվիրված միջազգային երիտասարդական գիտաժողով
IMG_2846

Սեպտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն և արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:

Ավելին

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական գիտաժողով
Gitazhoghovi logo, arm

Սեպտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովը:

Ավելին

ԱԵԳՄՄ-ի անդամը մասնակցել է «Արցախի երիտֆորում 2016» ծրագրին
13923806_1157914300896080_944821994514174460_o

Օգոստոսի 9-11-ը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում անց է կացվել «Արցախի երիտֆորում 2016» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր նպաստել Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացմանն ու զարգացմանը:

Ավելին

Միջազգային գիտաժողովի հայտարարություն
Logoner - ruseren

Logoner - hayeren

«ԼՂՀ (ԱՐՑԱԽԻ) 25-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ

ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

միջազգային երիտասարդական գիտաժողով 

2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:

Ավելին


Ստեփանակերտում մեկնարկել է երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված քառօրյա դասընթացը
IMG_0546

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ «Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում 2016 թվականի մարտի 24-ին Մեսրոպ Մաշտոց համալսարանի նիստերի դահլիճում մեկնարկեց քառօրյա ուսուցողական դասընթացը:

Ավելին

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...