ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Նպատակ և խնդիրներ


«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նպատակն է` միավորել Արցախի երիտասարդ գիտնականներին և մասնագետներին, նպաստել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական և ստեղծագործական զարգացմանը, ձևավորել նրանց մասնագիտական աճի համար բարենպաստ մթնոլորտ, աջակցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միջազգային ինտեգրմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Արցախի հասարակական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:

Կազմակերպության խնդիրներն են`
• աջակցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտակրթական նախաձեռնություններին, խրախուսել երիտասարդների գիտական ձեռքբերումները, նպաստել Արցախագիտության ձևավորմանն ու զարգացմանը,
• իրականացնել գիտական հետազոտություններ Արցախի կազմավորման և պետականաշինության տարբեր ոլորտների և փուլերի վերաբերյալ` այդ համատեքստում հատուկ ուշադրություն դարձնելով նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը,
• երիտասարդ գիտնականների և մասնագետների առջև ծառացած խնդիրների (մասնագիտական, սոցիալական, կենցաղային և այլն) բացահայտում, դրանց լուծման ուղղությամբ ծրագրերի մշակում և իրականացում,
• երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությամբ կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դպրոցներ, դասընթացներ, գիտահանրամատչելի դասախոսություններ և այլ գիտակրթական միջոցառումներ,
• երիտասարդ գիտնականներին և մասնագետներին հուզող խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացում, համագործակցություն ՀՀ և Արցախի համապատասխան պետական մարմինների, տեղական գիտակրթական և այլ կազմակերպությունների հետ, համագործակցության և փոխգործակցության ծավալում ՀՀ-ում և Արցախում գործող համալսարանների հետ,
• երիտասարդ գիտնականների և մասնագետների ներուժի համախմբում արդիական գիտական արդյունքների մշակման և առաջնային գիտական խնդիրների լուծման նպատակով, նրանց միջև փորձի փոխանակման համար պայմանների ստեղծում, գիտական խմբերում և տարբեր գիտական ծրագրերում երիտասարդ գիտնականների և մասնագետների ընդգրկում,
• նպաստել երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական աշխատանքների և այլ նյութերի հրապարակմանն ու դրանցում արտացոլված նորարարական գաղափարների տարածմանն ինչպես Արցախում և Հայաստանում, այնպես էլ միջազգային հանրահաճանաչ պարբերականներում,
• նպաստել երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական հետազոտությունների տեղեկատվական ապահովմանը և կարողությունների զարգացմանը,
• աջակցել Արցախում գիտական սերնդափոխության իրականացմանը և խթանել միջսերնդային երկխոսությունը,
• ներկայացնել և պաշտպանել երիտասարդ գիտնականների և մասնագետների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, գիտական, հասարակական և այլ կազմակերպություններում,
• հանրային կյանքում երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությունը խթանող ծրագրերի ձեռնարկում, նրանց ներգրավում իրենց առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին,
• գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների և մասնագետների նորագույն ձեռքբերումների հանրայնացում և երիտասարդության շրջանում գիտությամբ զբաղվելու քարոզչության իրականացում,
• երիտասարդ գիտնականներին և մասնագետներին իրավական, սոցիալական, տեղեկատվական և այլ աջակցության տրամադրում,
• փորձագիտական եզրակացությունների մշակում համապատասխան մարմինների համար երիտասարդների կադրային, կրթական, գիտատեխնիկական և սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով,
• կազմակերպել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն գիտակրթական և հասարակական գործունեության մեջ երիտասարդության ակտիվ մասնակցության խթանմանը, այդ թվում նաև կազմակերպել մրցույթներ և սահմանել պարգևներ,
• համագործակցել միջազգային գիտական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների հետ` հնարավորության դեպքում անդամակցելով վերջիններիս,
• աջակցել երիտասարդ գիտնականների և մասնագետների վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը,
• անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել սոցիալապես անապահով անձանց,
• խրախուսել ակտիվ գիտական գործունեություն ծավալող, ինչպես նաև միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ հրատարակող երիտասարդ գիտնականներին ու մասնագետներին,
• աջակցել ՀՀ-ի և Արցախի սահմաններից դուրս կազմակերպվող տարբեր գիտական միջոցառումներին երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությանը,
• բնապահպանական, մշակութային, սպորտային, ռազմահայրենասիրական, ժամանցային միջոցառումների, մրցույթների, ցուցահանդեսների կազմակերպում,
• Կազմակերպության ծրագրերից բխող արտահամալսարանական լրացուցիչ կրթության կազմակերպում,
• նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական կառույցների, գործընթացների, իրավական արժեքների, իրավական և քաղաքական մշակույթի արմատավորմանն ու կայացմանը:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...